Թրամփի սպառնալիքներից հետո Էրդողանը մեկնում է ԱՄՆ

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի նախագահի Twitter-ում արած գրառումից. հաղորդում է ermenihaber-ը:

«Այնքան հեշտ են մոռանում, որ Թուրքիան ԱՄՆ-ի խոշոր առևտրային գործընկերն է: Այդ նրանք են F-35 կործանիչների համար արտադրում պողպատե թափքեր։ Նրանց հետ հաճելի էր գործ ունենալ։  Նրանք օգնեցին Սիրիայի Իդլիբ նահանգում մարդկային կյանքեր փրկել։ Իրենք իմ հարցումով վերադարձրեցին ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով դեռ երկար պետք է մնար բանտում։  Անկարևոր չէ նաև այն, որ Թուրքիան՝ հեղինակություն ունեցող ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է։ Էրդողանը նոյեմբերի 13-ին հյուրընկալվելու է ԱՄՆ-ում»։

Ավելի վաղ Թրամփն իր Twitter-ի գրառումներից մեկում սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրքական կողմը Սիրիայի քրդերի հարցում «չափերն անցնի»։

Նշենք, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ թուրքական ստորաբաժանումներն արդեն ներխուժել են Սիրիայի տարածք և շարժվում են Եփրատ գետի արևելյան հատված։