«Հյուրերը ոչ միայն վայելեցին հյուրընկալությունը, այլև զգացին՝ ինչ գունեղ է տեղի ՏՏ համայնքը». Հ. Ավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Շնորհավորում եմ WCIT 2019-ի կազմակերպիչներին, ՏՏ ոլորտում սա այստեղ անցկացված ամենամեծ համաժողովն էր: Միջոցառման մասշտաբներն ազդեցիկ էին՝ բազմաթիվ այլազգի մասնակիցներ, հյուրեր, ներդրողներ, ձեռներեցներ ու սթարթափերներ Հայաստանում էին, և այդ ընթացքում նրանք ոչ միայն վայելեցին հյուրընկալությունը, այլև զգացին՝ ինչ գունեղ է այստեղի ՏՏ համայնքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Picsart» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

«WCIT-ը մեծ ու մոտիվացող էներգիա տվեց՝ սթարթափներ ստեղծելու համար: Կարծում եմ՝ լավ նշաձող սահմանեցինք և առաջիկայում միջազգային այլ համաժողովներ կհյուրընկալենք»,- ասաց Հովհաննես Ավոյանը:

Ըստ նրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լավագույնն է, որի հետ Հայաստանը կարող է ասոցացվել:

«Շատ պատճառներ կան, որոնց համար Հայաստանը գրավիչ է՝ ոչ միայն աշխարհում սփռված հայերի, այլև օտարազգիների համար, և դրանցից մեկն այստեղի տեխնոլոգիական ոլորտն է: Այս ոլորտը ո՛չ զբոսաշրջության, ո՛չ էլ գյուղատնտեսության մասին է, այն մտքի ուժի մասին է: Եթե կարողանանք աշխարհին ապացուցել, որ ունակ ենք համաշխարհային մակարդակի ընկերություններ ու ապրանքներ ստեղծել, ապա կլինեն ավելի շատ ներդրումներ, նոր աշխատատեղեր և Հայաստանի համար վարկանիշային նոր ցուցանիշ»,- եզրափակեց «Picsart» -ի գործադիր տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան