ԲԴԽ-ն ընդունել է Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի ներկայացուցիչներին

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Արդարադատության ակադեմիայի հրավերով Հայաստան ժամանած Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի ներկայացուցիչներին:

«Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի փոխնախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, դատավոր Լուիսա Նապոլիտանոյին և դպրոցի կառավարման խորհրդի անդամ, դատավոր Լուկա Պերիլիին հյուրընկալեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը և Հայկ Հովհաննիսյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:

Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց երկու երկրների դատական իշխանությունների միջև սերտ համագործակցությունը, միջազգային լավագույն փորձի փոխանակման և տեղայնացման հարցում նաև իտալական դատական դպրոցի դերը:

Հանդիպմանը Խորհրդի անդամները հյուրերից հետաքրքրվեցին դատավորների թեկնածուների ընտրության, դատավորների վերապատրաստման և կարգապահական վարույթների հարուցման իտալական փորձով: Անդրադարձ եղավ նաև դատավորների գնահատման համակարգի տարբեր բաղադրիչների արդյունավետ կիրառման գործիքակազմերին, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանում դատավորների գնահատման համակարգի ներդրման ճանապարհին:

Դեսպան Դել Մոնակոն իր շնորհակալական խոսքում կարևորեց Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմանի առկա հարաբերությունների ամրապնդումը և շեշտեց իր անմիջական հետևողականությունն այդ հարաբերությունների հետագա զարգացման հարցում:

Լուկա Պերիլին էլ իր հերթին փոխանցեց Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի պատրաստակամությունը երկու երկրների դատական բարձրագույն մարմինների միջև փոխգործակցության ակտիվացման նպատակով, որի ապացույցը Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի անդամների առաջիկա այցն է Հայաստան: Նա անդրադարձավ նաև Հայաստանի և Իտալիայի դատական իշխանություններն միջև նմանություններին և ընդհանուր գծերին, որոնցով էլ պայմանավորված՝ ավելի արդյունավետ կդառնա երկու երկրների դատական մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: