Այսքան տաղանդավոր երիտասարդներ մեկ տեղում՝ խոսում է երկրի տեխնոլոգիական ոլորտի մեծ ներուժի և ապագայի նվաճումների մասին. նախարարներն այցելել են «Դիջիթեք էքսպո»

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ, տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստանում գտնվող բարձր տեխնոլոգիաների ոլորտը համակարգող մի շարք երկրների նախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ (Բրազիլիա, Մալազիա,  Հունաստան, Լիտվա, Էստոնիա, Իրաք, Բելիզ,  Բանգլադեշ, Աֆղանստան, Պենանգ) հոկտեմբերի 7-ին այցելել են «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես:
Բարձրաստիճան հյուրերին դիմավորել և ողջունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ներկայացրել ցուցահանդեսի ստեղծման և զարգացման պատմությունը, ձեռքբերումները։ Նա նշել է, որ «Դիջիթեք էքսպո 2019»-ը հոբելյանական է, ցուցահանդեսն առաջին անգամ մեկնարկել է 15 տարի առաջ՝ 2004թ.։ Այդ տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների թիվը կտրուկ աճել է. 4000-ից այսօր արդեն հատել է 100 հազարի սահմանագիծը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի ուղեկցությամբ՝ նախարարները և պատվիրակությունների ղեկավարները շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքին և ծառայություններին, մանրամասն տեղեկություններ ստացել իրենց հետաքրքրող մի շարք պրոդուկտների վերաբերյալ՝ նպատակ ունենալով դրանք իրենց երկրներում  ներդնել։
Նախարարական այցի շրջանակներում երկկողմ հուշագիր է ստորագրվել Եթովպիայի և «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների միջև, որի համաձայն 51 «ԱրՄաթ» լաբորատորիա կներդրվի Եթովպիայի դպրոցներում:
Տեղում «ԱրՄաթ»-ի հետ համագործակցության, նրանց փորձը տեղի դպրոցներում կիրառելու մտադրություն է հայտնել նաև Աֆղանստանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, ինչի արդյունքում ստորագրվել է հուշագիր՝ համագործակցության մտադրության մասին։
Կիսվելով իրենց տպավորություոններով՝  հյուրերն ընդգծել են, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, անչափ տպավորիչ է։ Այսքան տաղանդավոր երիտասարդներ մեկ տեղում՝ խոսում է երկրի տեխնոլոգիական ոլորտի մեծ ներուժի և ապագայի նվաճումների մասին։