Վարչապետը հանդիպել է «Mubadala Investment»-ի ավիացիայի և ինժեներական ծառայությունների գծով տնօրենին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, ԱՄԷ «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ Ալ Շիմմարիի հետ: «Mubadala Investment»-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 50 երկրում և ներդրումային ծրագրեր իրականացնում տարբեր ոլորտներում:

Վարչապետը ողջունել է «Mubadala Investment» ընկերության պատվիրակության մասնակցությունը նման կարևոր միջոցառմանը, ինչը գործընկերության հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Կառավարության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունների մասին, նշել, որ լուրջ քայլեր են իրականացվել համակարգային կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ, ինչը մեծ կարևորություն ունի ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու առումով: «Մեր ռազմավարությունն է՝ Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, որտեղ հսկայական ներուժ կա: ՏՏ ոլորտը մեր երկրում դինամիկ զարգանում է, մենք ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը ևս հետաքրքիր է մեզ համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հոմեյդ Ալ Շիմմարին շնորհավորել է ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցելու հրավերի համար: Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, նշել, որ «Mubadala Investment»-ը աշխարհի ավելի քան 50 երկրներում տարբեր ոլորտներում կայուն և եկամտաբեր ներդրումներ է կատարում՝ նպատակ ունենալով նպաստել ինտեգրված և դիվերսիֆիկացված միջազգային տնտեսության զարգացմանը: «Մենք լավ տպավորություն ունենք Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտից և հետաքրքրված ենք համագործակցությամբ, մասնավորապես, վենչուրային ֆոնդերի ձևավորման ոլորտում», – ասել է «Mubadala Investment» ընկերության ներկայացուցիչը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՏՏ ոլորտում գործընկերության հնարավորությունների մասին: