«Լույս» հիմնադրամին 2018 թվականին 2 մլրդ 410 մլն դրամ են փոխանցել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

«Լույս» մշակութային, գիտական և կրթական հիմնադրամին «Հայաստանի Հանարապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկը» 2018 թվականին 47 մլն 291 մլն դրամ է փոխանցել: Գումարն ուղղվել է աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և կրթությունը շարունակող հայազգի ուսանողների կրթաթոշակի ծրագրին: Նույն նպատակով ևս 90 մլն դրամի նվիրաբերություն է փոխանցվել իրավաբանական անձանց կողմից: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Լույս» հիմնադրամի նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունից:

Իրավաբանական անձանցից հիմնադրամին փոխանցվել է ևս 2 միլիարդ 142 մլն դրամ՝ սոցիալական, մշակութային, կրթական ու գիտական ծրագրերի իրականացման համար:

Մշակութային ծրագրերին եղել է նաև նվիրաբերություն՝ 131 մլն 541 հազար դրամ: Ընդհանուր հիմնադրամին փոխանցվել է 2 մլրդ 410 մլն դրամ:

2018 թվականի ընթացքում «Լույս» հիմնադրամը աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ու կրթությունը շարունակող հայազգի ուսանողների կրթաթոշակի ծրագրին ինչպես նաև կրթական, գիտական, մշակութային ու սոցիալ-մշակութային ծրագրերի համար ընդհանուր ծախսել է 1 միլիարդ 947 միլիոն դրամ:

Հիմնադրամի կայքի համաձայն՝ «Լույս»-ը հիմնադրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հիմնադրամի գործադիր խորհրդի կազմում են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, նախկին փոխվարչապետներ Արմեն Գևորգյանը և Վաչե Գաբրիելյանը: Նրանք ՀՀԿ անդամներ են:

Հիմնադրամի տնօրենն այս պահին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն է: Նա փոխարինեց Վիգեն Սարգսյանին, քանի որ վերջինս մեկնել է ԱՄՆ ուսանելու:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին հիմնադրամը հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է գործունեությունը, իսկ սեպտեմբերին մեկ այլ հայտարարությամբ էլ տեղեկացրին, որ «Լույսը» շարունակում է իր գործունեությունը:

Նարեկ Կիրակոսյան