ԱՄՆ դեսպանատունը Հայաստան է հրավիրել ամերիկյան պարային խմբերի

Լուրեր

13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ այս երեկո ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթը Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմից հայտնեց ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո անցկացվող «Ամերիկյան պարն արտերկրում» ծրագրի «FOCUS: USA» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ծրագրին աջակցելու նպատակով ԱՄՆ դեսպանությունը հատկացրել է 50․000 ԱՄՆ դոլար։ Հայաստան են ժամանել և ՀԱՅ ՖԵՍԹ միջազգային թատերական փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսի առաջ հանդես կգան ամերիկյան երեք հայտնի պարային խմբեր՝ Դագ Վերոն էնդ դանսերս, Բրիջմեն/Փեքեր և Հեյդի Լացկի դենս։ Սա յուրօրինակ «փառատոն է փառատոնի շրջանակում», որտեղ ներկայացումներից զատ կլինեն վարպետության դասեր, աշխատարաններ, հանդիպումներ ու քննարկումներ հայկական պարային խմբերի հետ։

Դագ Վերոն էնդ դանսերս-ի հայաստանյան բեմելից առաջ հանդիսատեսին ողջունելով փոխդեսպան Սմիթն ասաց, – «Նմանօրինակ նախաձեռնությունները, շփումները օգնում են փոխըմբռնման ու ամուր կապերի ձևավորմանը հայ և ամերիկացի արվեստագետների միջև՝ ցույց տալով, որ մենք ունենք մի ընդհանուր համամարդկային լեզու, այն է՝ ազատ արտահայտվելու, ստեղծարարության, բարեկամության և խաղաղության լեզուն»։

Ազատության, բարեկամության ու խաղաղության համամարդկային գաղափարները 2019թ․ առավել քան արդիական են, քանի որ այս տարի նշվում է Բեռլինի պատի անկման 30 տարին, որը հստակ ի ցույց դրեց, որ մարդիկ ի զորու են հաղթահարել տասնամյակների տարաձայնությունները և միավորվել՝ կերտելու բարեկեցիկ ապագա։

«Ամերիկյան պարն արտերկրում» ծրագրի «FOCUS: USA» երևանյան նախաձեռնության մյուս հովանավորներն են Trust for Mutual Understanding կազմակերպությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Mid Atlantic Arts Foundation հիմնադրամը, «Ամերիկյան պարն արտերկրում» կազմակերպությունը և ՀԱՅ ՖԵՍԹ միջազգային թատերական փառատոնը։

Ամերիկյան պարային խմբերի հաջորդ ներկայացումները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19։00-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում և հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին Պետական ռուսական դրամատիկական թատրոնում։