Ես չեմ պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Զարմանալի է, որ թեման ձեզ մոտ հետաքրքրություն է առաջացրել վերնագրի հետ կապված: Եթե հարցազրույցի բովանդակային մասը նայել եք, պետք է, այնուամենայնիվ, տեսնեք, դրա բովանդակային ամբողջ խորությունը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մասին իր աղմկահարույց արտահայտությանը:

«Ես հարցին պատասխանել եմ՝ դրան նախորդած 24news-ում տիկին Արփինե Հովհաննիսյանի՝ մեր արդարադատության նախկին նախարարի հարցազրույցի մեջ իմ անունը հոլովելուն: Իհարկե, ինքն ասաց՝ որպես օրինակ կամ պայմանականորեն: Ես էլ հակադարձել եմ այդ փոքր բանով, պայմանականորեն իմ անունը հոլովելու փոխարեն կարող էր այլ անուն հոլովել, ենթադրենք՝ մայրիկի կամ ընտանիքի այլ անդամի կամ իր, եթե խոսքը վերաբերում է նախկինում հայտարարագրված ունեցվածքին: Իմ ունեցվածքի հայտարարագիրը դրված է կայքերում, կարող են հանգիստ նայել: Եվ Արփինե Հովհաննիսյանն էլ իր պաշտոնավարման կարող էր ամեն ինչին ծանոթ լինել»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ ի՞նչ է ունեցել ասել՝ «անհայտ հոր» նշելով, Քոչարյանը պատասխանեց. «Անհայտ՝ նշանակում է՝ հասարակությանը ոչ հայտնի: Եթե հիմա պարզվեց… պարզվում է՝ երեկ ամբողջ ֆեյսբուքը փնտրում էր և ոնց որ թե հայտնաբերեց: Անհայտն արդեն հայտնի է»:

Անդրանիկ Քոչարյանը, միաժամանակ, հայտարարեց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Հովհաննիսյանից:

Մանրամասները՝ տեսանյութում: