«ԵՏՄ կենսունակությունը խցանվել է Լարսում»․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը

-ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստն այս անգամ ներկայացուցչական էր՝ ներկա էին Սինգապուրի վարչապետն ու Իրանի նախագահը։ Փաշինյանը նկատել է, որ ԵՏՄ-ն տարեցտարի ամրանում է և ապացուցել է իր կենսունակությունը։ Ի՞նչը նկատի ունի Հայաստանի վարչապետը։

-Ես անկեղծորեն պիտի ասեմ, որ, այո, Հայաստանն ըստ էության իր հեղինակությամբ կարողացավ ապահովել Իրանի ու Սինգապուրի առաջնորդների ներկայությունը և մեր նախագահությունն այս կազմակերպության մեջ նշանավորվեց այս երկու առաջնորդների մասնակցությամբ և նրանց հայտով՝ ԵՏՄ-ում լինել դիտորդ անդամ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին, կարծում եմ, այդ կենսունակությունը խցանվել է Լարսում, և այս օրերին, երբ մեր բեռները չեն կարողանում շարժվել այդ անցակետով, ուղիղ հակասության մեջ են մտնում Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ Այնպես որ ես հասկանում եմ, որ որպես ընդունող երկրի առաջնորդ, պետք է այսպիսի հայտարարություններ արվեն, բայց վստահ եմ, որ վարչապետն ինձնից ավելի լավ հասկանում է, այն դժվարությունները, որոնք օրըստօրե ավելանում են Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված և սահման չունենալու հանգամանքով ավելի ու ավելի դժվարացող մեր հնարավորություններն ու ելքերը դեպի ԵՏՄ տարածք։

-Այսինքն, իրականում ամեն ինչ ավելի՞ է բարդանալու։

-Ես խորապես կասկածում եմ, որ առհասարակ ԵՏՄ-ն կարող է մրցունակ ակումբ լինել կամ միություն լինել Հայաստանի համար և Հայաստանի զարգացման համար կարևոր հարթակ լինել։ Ես կարծում եմ այն բռնապետական ակումբը, որում մենք գտնվում ենք և Հայաստանի անցյալ տարվա փոփոխություններով պայմանավորված այն ժողովրդավարացման մակարդակը, այն խնդիրները, այն նշաձողը, որ դրվել է Հայաստանի առաջ, առհասարակ համարժեք չէ այն միջավայրին, որում Հայաստանը գտնվում է։ Կամ այդ միջավայրը պետք է փոխվի, կամ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը պիտի իրենց քաղաքական աստիճանով համարժեք և համապատասխան լինեն Հայաստանի հետ, կամ Հայաստանը պետք է դուրս գա այդ ակումբից։

Վլադիմիր Պուտինն այսօր նկատել է, որ Եվրասիական միության շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները դրական ազդեցություն են թողնում անդամ երկրների աճի վրա, նպաստում են միության երկրների կենսամակարդակի վրա։ Ըստ Ձեզ, այդպե՞ս է, թե՝ ոչ։ Հայաստանում բարեկեցությունը կապ ունի՞ ԵՏՄ-ի հետ։

-Առհասարակ ես ասեմ, որ չմոռանանք, որ Հայաստանը Գյուղատնտեսության նախարարություն էլ չունի և այն ապրանքները, որ սպառվում են ԵՏՄ-ում, Հայաստանի համար չունեն գերակա այն արժեքները, որոնք մենք դրել ենք տնտեսական հեղափոխության հիմքում։ Եթե մեր նպատակը ԵՏՄ շուկայում վարունգ և լոլիկ վաճառելն է, շատ լավ, քավ լիցի։ Թույլ տանք, որ գյուղատնտեսական նշանակության այդ ապրանքներն այնտեղ վաճառեն։ Բայց Հայաստանի զարգացումը դրանով չենք կարող պայմանավորել։ Հայաստանի զարգացումը մարդն է, մարդու ստեղծած արժեքն է, միտքն է, այն ազատություններն են, որոնք մարդուն մղում են ստեղծարարության։ Իսկ այդպիսի զարգացումը կարող է լինել միայն ժողովրդավարական երկրում։ Եվ սա անհամատեղելի է այն միջավայրի հետ, որն ավելի շատ հատուկ է այդ բռնապետական ակումբին, այդ ակումբի անդամ երկրներին։ Հետևաբար, այն ինչ ասում է Պուտինը, ոչ մի կապ չունի Հայաստանի, Հայաստանի առջև դրված մարտահրավերների և այն օրակարգային մարտահրավերների հետ, որոնք նախանշվել են այս տարվա գարնանը, որպես տնտեսական հեղափոխության հիմնական ուղղություն։

-Պարոն Բաբաջանյան, Հայաստանը որևէ տարբերակ ունի՞ դուրս գալու ԵՏՄ-ից։

-Ես ընդհանրապես խնդիր չեմ դնում դուրս գալու կամ չգալու։ Ես կարծում եմ, որ եղած հնարավորությունները պետք է ամբողջությամբ օգտագործվեն, բայց Հայաստանը իր հակվածությամբ իր զարգացման դինամիկայով, իր ձգտումներով պիտի նայի դեպի քաղաքակիրթ աշխարհ, այնտեղ որտեղ մեր ստեղծած արժեքներն ավելի են գնահատվում և որտեղ Հայաստանը կարող է մրցունակ լինել իր ստեղծարարությամբ, իր մտքով, իր ազատություններով և այն ամենով, ինչը հենց պայմանավորում է այդ միջավայրը։ Եվ էստեղ երկու կարծիք չի կարող լինել, որ նույն ԵՏՄ-ն, որը փորձում է մրցակցել համանման միջազգային կամ արևմտյան այդպիսի միությունների հետ, առավելապես Եվրամիության և ԵՄ-ի հետ ասոցացված հետխորհրդային երկրներին որպես այլընտրանք ներկայանալու, չի կարող որովհետև այն գնողունակությունը, այն մասշտաբները և այն արժեքները, որոնք ստեղծվում են քաղաքակիրթ աշխարհում, առավելապես հին աշխարհամասում, համարժեք չեն այն ամենի հետ, որ ստեղծվում է ԵՏՄ-ում, 170 միլիոնանոց շուկայում։ Ի վերջո, պետք է արձանագրել, որ երբ մենք 2013-ին դառնում էինք Մաքսային միության անդամ, պիտի հիշենք Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, որ այն, ինչ արտադրում է Հայաստանը, Եվրոպայի և եվրոպական շուկայի համար հետաքրքիր չէ։ Փոխանակ հայկական արտադրանքը հետաքրքիր դարձնել Եվրոպական միության համար, գնողունակ շուկայի համար, մենք փորձեցինք հետադիմական որոշմամբ մեր երկրի զարգացումը վիժեցնել և կանխակայել այդ զարգացումը։ Հիմա մենք բոլորովին այլ ընթացքի մեջ ենք, այո, մնալով ԵՏՄ կազմում, ոչինչ չի խանգարում Հայաստանին իր զարգացման, իր ժողովրդավարացման համարժեք նպատակադրումներ դնել և այդպես առաջ անցնել։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: