Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հայտարարությունը Պոլսո պատրիարքական ընտրությունների վերաբերյալ

Լուրեր

29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հանդես է եկել հայտարարությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրության առնչությամբ. գրում է ermenihaber.am-ը:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ։

Թուրքահայ համայնքը իր ազատ կամքով պետք է ընտրի Թուրքիո հայոց նոր պատրիարքին

Ցավում ենք, որ 21-րդ դարում Թուրքիան այնքան մեծահոգի և լայնախոհ չգտնվեց, որքան 20-րդ դարի հանրապետական Թուրքիան: Եվ սա իմ կարծիքով բացասաբար է ազդելու Թուրքիայի Հանրապետության միջազգային հեղինակության, ապա նաև թուրքահայ փոքրաթիվ համայնքի տրամադրությունների վրա: Թեև դեռ ամեն ինչ կորած չէ: Հույս կա, որ թուրքական իշխանությունները կվերանայեն իրենց որդեգրած այս դիրքորոշումը և կվերադառնան հանրապետական Թուրքիայի նախկին ղեկավարների ցուցաբերած լայնախոհությանը, և տուրք չեն տա մարգինալ խմբերի ապակողմնորոշող քայլերին:

Թուրքիայի իշխանություններից ակնկալում ենք ավելի մեծ հարգանք ցուցաբերել 1923 թվականի Լոզանի պայմանագրով երկրում ոչ մուսուլման փոքրամասնության կարգավիճակ ունեցող իրենց քաղաքացիների՝ տարածաշրջանի բնիկների, ամենահին ազգաբնակչության՝ հայերի նկատմամբ և ընդառաջել նրանց, որ իրենց ազատ կամքով ընտրեն Թուրքիո հայոց 85-րդ պատրիարքին համաձայն եկեղեցական ավանդույթի: Այս կերպ միայն հնարավոր է պահպանել Թուրքիայի մշակութային բազմազանությունն ու խճանկար (մոզաիկա) պատկերը:

Կարիք չկա խուճապի մատնվելու կանոնադրության հարցում, պետք է լինել սառնասիրտ և սթափ մտածել: Կարծում եմ համայնքի հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները և հատկապես Նախաձեռնակ մարմինը պարտավոր են ներքին գործոց նախարարության պատրիարքարան ուղարկած այս կանոնադրությունը ևս մեկ անգամ քննարկել և կանոնադրության առնչությամբ իրենց գրավոր անհամաձայնությունը հայտնել երկրի պետական իշխանություններին: Քանզի այս կանոնադրությունը հակասում է մեր ազգային եկեղեցու անբաժան սկզբունքներին, հինավուրց ավանդույթներին և պատմության փորձաքննությունը հաջողությամբ անցած վաղեմի կարգ ու կանոնին:

Մենք և Թուրքիո հայությունը պարտավոր ենք հաշվի առնել այն պարզ ճշմարտությունը, որ Աթոռը 12 տարի է զրկված է իր պատրիարքն ունենալու հնարավորությունից: Պատճառը դարձյալ օրենսդրական բացն է, այսինքն կանոնադրության անկատարելիությունը: Հետևանքները հայտնի են:

Ներկայումս, Թուրքիո հայ համայնքն ընտրական այս նոր օրենսդրությամբ կանգնած է ավելի լուրջ փորձության առջև, այսինքն չի բացառվում, որ կարող ենք կորցնել դեռևս 15-րդ դարից Սուլթան Մեհմեդի օրոք հիմնադրված Աթոռը, որքան էլ դա առաջին հայացքից իրատեսական չթվա մեզ:

Ուստի պետք է համախմբվել և դիմել իշխանություններին, որ վերանայեն կանոնադրության 25-րդ հոդվածի, Գ կետը, որով սահմանափակվում է այլ եպիսկոպոսների իրավունքները, ինչը նախկինում երբեք չի եղել:

Օրհնությամբ՝

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Առաջնորդ Գուգարաց թեմի