Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
Կոսովոյի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երեկ պայքարը սկսել են Հայաստանի աղջիկները:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
15 տարեկանների մրցավեճում 69 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը մեկ գլուխ բարձր է եղել բոլոր մրցակիցներից:
Հայ աղջնակը մեկ օրում երեք ոսկե մեդալ է նվաճել, երկամարտում՝ 183 կգ, պոկում վարժությունում՝ 78 կգ և հրումում՝ 105 կգ ցուցանիշով: