Համաշխարհային բանկը պատրաստակամ է համատեղ ջանքերով հասնել ջրամատակարարման համակարգի բարեփոխումների իրականացմանը

Լուրեր

28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ Դավիդ Միշոյի գլխավորությամբ:

«Ողջունելով հյուրերին՝ Վ. Տերտերյանը կարևորել է Հայաստանում ոռոգման համակարգերի արդիականացմանն ու կառավարման բարելավմանն ուղղված ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և նկատել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է բանկի հետ ենթակառուցվածքների զարգացմաննն ուղղված ծրագրերի արդյունավետ իրագործմամբ:

ՀԲ-ի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել ՀԲ-ի պատրաստակամության մասին՝ համատեղ ջանքերով հասնելու ջրամատակարարման համակարգի բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպմանը քննարկվել է ՀԲ-ի աջակցությամբ «ՋՏԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվող Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագրի կատարման ընթացքը: Մասնավորապես ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Ոռոգման համակարգերի բարելավման բաղադրիչով կառուցված ինքնահոս համակարգերի շահագործմանը վերաբերող հարցերի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ի հայտ եկած ընթացիկ խնդիրները քննարկել շահագրգիռ կառույցների հետ և լուծման արդյունավետ տարբերակներ նախանշել»,- ասված է հաղորդագրությունում: