Հայաստանի վարչապետը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի աշխուժացման հեռանկարները

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ասկար Մամինի գլխավորած պատվիրակությանը: 
Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման համատեքստում վարչապետ Կարապետյանը կարևորել է բոլոր մակարդակներում պաշտոնական հաճախակի փոխայցերը և քննարկումները: «Մենք պատրաստ ենք դիվերսիֆիկացնել և զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը, պատրաստ ենք խթանել հայ-ղազախական գործարար կապերը», – նշել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության խորացումը՝ նշելով, որ առկա է համատեղ ծրագրեր նախաձեռնելու լուրջ ներուժ:

Ղազախստանի փոխվարչապետ Ասկար Մամինի խոսքով՝ Ղազախստանը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի աշխուժացմամբ և պատրաստ է առարկայորեն քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: «Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ: Մենք պատրաստ ենք և հենց այդ նպատակով էլ եկել ենք Հայաստան», – ասել է Ասկար Մամինը: Նա ներկայացրել է ՀՀ և ՂՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը և ձեռք բերված պայմանավորվածությունները: 

Զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու գործնական աշխատանքը, անդրադարձել են նաև երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման և լոգիստիկ սխեմաների մշակման հարցին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել ակտիվ շփումներն ու պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակել: