ՀՀ կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ հիմք չունի, հաջորդ պահին, վաղը կամ մյուս շաբաթ կարող է ունենալ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին, որոնցից մեկը վեաբերում էր Ամուլսարի խնդրին։

Փաշինյանը նշել է, որ Ամուլսարի հարցում պետք է լիարժեք ազնիվ լինենք և՛ մեր, և՛ միջազգային հանրության հետ, այդ խնդրի այս կամ այն լուծումը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի համար։

«Լուծում ասելով նկատի չունեմ որևէ տարբերակ, այլ տարբերակ, որին մեզ կհանգեցնեն փաստերի հետազոտություններն ու ուսումնասիրությունները։ Լավ է, թե վատ, տխուր է, թե ուրախ, բայց  այս պահին փաստն այն է, որ ՀՀ կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ հիմք չունի, հաջորդ պահին, վաղը կամ մյուս շաբաթ կարող է ունենալ։ Ինձ ասում են, որ ԱՄՆ-ում Սիլիկոնյանը հովիտ է, իսկ մենք հանք ենք ստեղծում։ Բայց փաստն այն է, որ ԱՄՆ-ը ստեղծվել ու կայացել է նաև հենց հանքարդյունաբերությամբ։ Երբ մարդիկ Եվրոպայից եկել են ԱՄՆ, եկել են ոսկու, քարածխի, նավթի, պողպատի, գազի և այլնի համար։ Ինչպես տեխնոլոգիաներից չպետք է վախենալ, այնպես էլ հանքարդյունաբերությունից»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ամուլսարի հարցը լուծելուց հետո պետք է գնան Զանգեզուրի հանքի հետևից, բայց ոչ թե փակելու, այլ նոր չափորոշիչներով  աշխատելու խնդիր դնելու համար։

Փաշինյանը նշեց, որ այդ հանքը ՀՀ-ում պետք է աշխատի այնպես, ինչպես կաշխատեր, օրինակ, Գերմանիայում, իսկ դրան կարելի է հասնել տրամաբանական և տեսանելի ժամանակում։

«Ասում եմ տեսանելի, որովհետև, եթե այլ տրամաբանությամբ շարժվենք, ապա մեքենաներն ու գործարաններն էլ պետք է արգելենք գործարկել, քանի որ վնասակար գազ են արտանետում օդ։ Քաղաքակրթության ոչ մի դրսևորում չկա, որ բնապահպանական առումով ռիսկ չի առաջացրել, այս շենքն էլ է ռիսկ, քանի որ, եթե այն չլիներ, ապա տեղը կանաչ կլիներ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: