Զարգացումներ Պոլսի հայոց պատրիարքի աթոռի շուրջ

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսի Հայոց պատրիարքարան է ուղարկել Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը: Այս մասին տեղեկացրել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը. փոխանցում է ermenihaber-ը:

Նշենք, որ այս պահին կանոնադրության բովանդակության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան:

«Ժամանակ» օրաթերթը սեպտեմբերի 23-ին կապ է հաստատել Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ: Նա հաստատել է, որ պատրիարքի ընտրության կանոնագիրն արդեն հասել է պատրիարքարան: Սակայն հարկ չի համարել բովանդակության մանրամասները հայտնել:

Մաշալյանը նշել է, որ նախաձեռնակ մարմինը սեպտեմբերի 23-ի երեկոյան Գում Գափուում հերթական ժողովն էր իրականացնելու՝ հավելելով, որ պատրիարքարանը երեկոյան կայանալիք ժողովի ավարտին կանոնագրի բովանդակության մասին հայտարարություն պետք է պատրաստեր:

Պատրիարքական տեղապահն ընդգծել է, որ ճիշտ չի լինի առաջ ընկնել իրադարձություններից:

Օրաթերթի փոխանցմամբ` այս իրադարձություններին զուգահեռ սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան Ստամբուլի Գում Գափու թաղամասում Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ պետք է գումարվի Կրոնական ժողով:

Պոլսի պատրիարքի ընտրության շուրջ ծավալվող իրադարձությունների մասին որոշակի տեղեկություն ստանում ենք նաև «Ակոս» շաբաթաթերթից:

Նախօրեին «Ակոսի» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել այն մասին, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կանոնագիր է ուղարկել պատրիարքարան, որի վերաբերյալ Նախաձեռնակ մարմինը հավաքվել է քննարկումներ իրականացնելու:

«Ակոս» շաբաթաթերթի ֆեյսբուքյան  մեկ այլ գրառումից տեղեկանում ենք, որ Թուրքիայի ՆԳ նախարարության` պատրիարքարան ուղարկած կանոնագրում պայման կա պատրիարքի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ: Ըստ այդմ` պատրիարքի թեկնածու կարող են լինել միայն Պոլսի հայոց պատրիարքական աթոռին ենթակա  եպիսկոպոսները:

Նշվում է, որ նախաձեռնակ մարմինը կանոնադրության ամբողջական տեքստի վերաբերյալ գնահատականի մասին կհայտնի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության կողմից ներկայացվելիք կանոնագիրը։

Օգոստոսի 30-ին  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Ավելի վաղ լրատվամիջոցներում նշվել էին նաև հավանական թեկնածուների անուններ:

Մինչ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ուղարկված կանոնագիրը, գոյություն ունեին Պոլսո հայոց պատրիարք ընտրվելու վերաբերյալ մի քանի չափորոշիչներ, որոնցից գեթ մեկին համապատասխանելու դեպքում հնարավոր էր թեկնածություն առաջադրել:  Դրանք էին`

• Պատրիարքի թեկնածուն պետք է ունենա Թուրքիայի քաղաքացիություն կամ լինի Թուրքիայի նախկին քաղաքացի:

• Պետք է ծնված լինի Թուրքիայում:

• Պետք է ծառայած լինի թուրքական բանակում:

• Պատրիարք կարող է դառնալ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրված կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոս ճանաչված անձը: