Պատերազմի՞ց են փախչում նախկին պաշտոնյաները. այդ ի՞նչ իրավունքով եք թողնում այս երկիրը. «Փաստ»

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս սովորական են դարձել լուրերը, որ այս կամ այն ներկա կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, կամ մեր ժամանակների հարուստ մարդիկ արտագաղթում են: Բնականաբար արտերկիր են տեղափոխում նաև իրենց բիզնեսը:

Այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում զբաղվել են զուտ բիզնեսով, հասկանալի է, թող գնան ուր ուզում են: Անշուշտ, հայրենասիրական առումներով եթե նայենք հարցին, ցանկալի բան չէ: Հատկապես եթե նկատի ունենանք, որ նրանք առանձնապես դարդ չեն քաշում այստեղ ապրելիս. ապահով են ու կարող են ապրել սրտի ուզածների պես: Բայց դե, ի՞նչ անես. բիզնեսն է այդպես` փնտրում է այն տեղը, որտեղ իր զարգացման համար առավել բարենպաստ միջավայր է առկա:

Խոսքն այլ մարդկանց մասին է, նրանց, ովքեր պաշտոնյաներ են եղել մեր երկրում և այդ ընթացքում են ձեռք բերել իրենց հարստությունը:

Է՜, բոլորս էլ գիտենք` այն մարդը, ով, իրոք, բիզնեսմենի ջիղ ունի, նա պաշտոնների չի գնա, նա, իր կոչումին հավատարիմ, կզբաղվի գործարարությամբ:

Բայց նրանք, ովքեր գործարար լինելով, մտել են պետական ծառայության մեջ կամ գործարար են դարձել պետական ծառայության մեջ մտնելուց հետո, հասկանալի է, թե ինչն ինչպես է եղել նրանց պարագայում: Պարզից էլ պարզ է, որ պաշտոնն է նրանց հարստանալու հնարավորություն տվել, պաշտոնով են դարձել «հաջողակ» գործարար:

Էլ չենք խոսում օրենքի մասին, որն արգելում է, որ գործարարը զբաղվի պետական ծառայությամբ:

Հիմա այս մարդիկ, չգիտես` թե ինչու, ճամպրուկները հավաքում են ու ուզում են գնալ այս երկրից:

Ախր, այդ ի՞նչ իրավունքով եք թողնում այս երկիրը: Հասկանալի է, եթե երկիրը վատն է, այլևս նրա պայմանները ձեզ չեն բավարարում, ապա այն այդպիսին է դարձել նաև ձեզանով: Դո՛ւք եք երկիրն այդ վիճակին հասցրել: Դո՛ւք եք ձեր պաշտոնական դիրքը օգտագործելով` անհավասար մրցակցային միջավայր ստեղծել բիզնեսի համար, դուք եք օրենքները ձևել ձեր վրայով, համապատասխանեցրել ձեր բիզնեսի շահերին:

Հիմա գուցե մի բան այն չէ ձեր կյանքում, ու թողնում եք և գնում:

Գուցե պարզապես վախենո՞ւմ եք պատերազմից. պատերազմի հնարավոր վերսկսման մասին ամենքն են խոսում: Դուք էլ առնում եք ձեր գլուխն ու փախչում: Հավաքում եք ձեր եղած–չեղածը, այն եղած–չեղածը, որը ձեռք եք բերել ապօրինի ճանապարհով, ոչ ազնիվ մրցապայքարում ու հեռանում եք:

Չգիտեմ, այս պարագայում օրենքն ինչ–որ բան անել կարո՞ղ է, թե` ոչ, բայց վիրավորական է, շատ վիրավորական է ամեն մի մարդու համար, ով իրեն այս երկրի քաղաքացի է զգում կամ ով ապրում է այս երկրում ու միտք էլ չունի արտագաղթելու: Այսինքն` պատասխանատվության զգացում ունեցող ամենասովորական մարդու մասին է խոսքը:

Այս դեպքում բոլորի համար` առանձին–առանձին ու ամենքի համար` մեկ ընդհանուր հարցական է կախվում` ԻՆՉՈ՞Ւ…

Դո՛ւք էլ մնացեք մեզ հետ և վայելեք ձեր մխտռած երկրի լավն ու վատը: Իսկ եթե հանկարծ պատերազմ բռնկվի, այս երկրից պոկել եք, չէ՞, յուղոտ պատառներ, դրա դիմաց էլ վճարեք:

Թե չէ, հայրենիքը միայն նրա համար չէ, որ ձեր նմաններին հա տա ու տա…

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում