Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին:

«Իհարկե պարոն Սարգսյանը բոլորիդ ծանոթ է և նաև ուզում եմ արձանագրել, որ նա ողջ աշխատանքային գործունեությունն անցկացրել է ոստիկանական համակարգում, ինչը կարևոր հանգամանք եմ համարում: Ցանկանում եմ արձանագրել նաև, որ մեր կառավարության համար առաջնահերթություններից մեկը Հայաստանում ինստիտուցիոնալ կայացման խնդիրները լուծելն է և Ոստիկանությունը որպես ինստիտուտ շատ կարևոր է:

Իհարկե Ոստիկանությունը բավականին կայացած կառույց է Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք բոլորս մեր առաջ խնդիր ենք դրել, որ պետք է ինքներս մեր առաջ առաջին հերթին ավելի մեծ խնդիրներ դնենք, ավելի բարձր նշաձողեր սահմանենք և հույս ունեմ, որ մենք փոխադարձաբար հավատում ենք այդ բարձր նշաձողերը հաղթահարելու մեր ընդհանուր պոտենցիալին: Հույս ունեմ, որ այդ պոտենցիալի վերաբերյալ բարձր ինքնագնահատական կա նաև ոստիկանության համակարգում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ վերջին ավելի քան մեկ տարին հեշտ չի եղել, եղել է բազմաթիվ բարդություններով լեցուն շրջան և ոստիկանությանը շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: «Մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը ոստիկանական համակարգի բարեփոխումներն են, դրանցում կարևորագույն նշանակություն ունի ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, բայց ամենակարևորը թերևս բովանդակության փոփոխությունն է, որպեսոզի մենք կարողանանք ոստիկանության բովանդակությունը դարձնել ժամանակակից, 21-րդ դարի և Նոր Հայաստանի պահանջներին համահունչ: Պարոն Սարգսյան, հույս ունեմ, որ այդ խնդիրները կկատարեք:

Ես ուզում եմ արձանագրել հետևյալը. թե ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող Էդուարդ Մարտիրոյսանը, թե Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Սարգսյանն իրենք լիարժեք լիազորություններն իրականացնելու օրենսդրական հնարավորություններ ունեն և հույս ունեմ, որ նրանք լիարժեք կգործեն: Մեր պայմանավորվածությունները հետևյալն են, որ մենք մի փուլ այս կարգավիճակում կաշխատենք և հույս ունեմ այդ ժամանակաշրջանի արդյունքները փոխադարձաբար գոհացուցիչ կլինեն: Ես ուզում եմ այս հարցում լինել բացարձակ թափանցիկ, որպեսզի այդ կարգավիճակների թերարժեքության ինչ-որ ընկալումներ չառաջանան, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե պարոն Սարգսյանի պարագայում: Այդ ժամանակաշրջանում երբ մենք երկոսւտեք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը՝ այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը, բայց կրկին եմ ասում, պետք է արձանագրենք, որ փոխադարձաբար արդյունքները պետք է մեզ բավարարեն»,- նշել է կառավարության ղեկավարը:

Արման Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավելել, որ վերջին գրեթե մեկ ու կես տարվա ընթացքում, դժվարությունների ժամանակաշրջանում, Ոստիկանության ողջ անձնակազմը զգացել է վարչապետ Փաշինյանի հոգածությունը: «Նաև ցանկանում եմ ուղղակի պարտավորեցնել, պարտավորվել, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ Ձեր հույսերը: Մի փոքրիկ մեջբերում անեմ. իմ գործընկերները հիշում են, երբ ես նշանակվեցի Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ասացի, որ ինձ, իմ տեսակին բացառիկ հնարավորություն է ընձեռվել մասնակցել իմ բալիկների և բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը ու ամեն ինչ անելու եմ այդ ուղղությամբ: Կոլեկտիվի հնարավորությունների վրա չեմ կասկածում, որովհետև Ոստիկանությունում ունենք առողջ կորիզ և նրանք ինձ սատար են կանգնելու, օժանդակելու են: Այն լավը, որը մենք ձեռք ենք բերել, փորձելու ենք ավելի բարելավել, հասնել տրամաբանական ավարտին, որպեսզի մեր երեխաները ապրեն լավ, Սահմանադրության չփոփոխվող հոդվածների համապատասխանող երկրում, Շնորհակալություն»,– նշել է Արման Սարգսյանը: