Քիքբոքսինգի հայ մարզիկները աշխարհի գավաթի խաղարկությանը նվաճել են երկու ոսկե, յոթ արծաթե ու երեք բրոնզե մեդալ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Քիքբոքսինգի Հայաստանի հավաքականները սեպտեմբերի 19-25-ը Ռուսաստանի Անապա քաղաքում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը: Հայ մարզիկները նվաճել են երկու ոսկե, յոթ արծաթե ու երեք բրոնզե մեդալ: Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներին, մարզիչներին ու ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանին: Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց մարզիկներին եւ հայտարարեց, որ մոտ օրերս քիքբոքսինգի ֆեդերացիան կընդգրկվի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցող ֆեդերացիաների ցանկում. «Քիքբոքսինգի ֆեդերացիան Հայաստանում ամենակարգապահներից է: Պաշտոնական կարգավիճակը մի շարք առավելություններ կտա ֆեդերացիային, կկարողանաք սպորտի վարպետի կոչումներ ստանալ եւ այլն: Հարգելի մարզիկներ, վստահ եմ, որ հաջորդ տարվանից էլ ավելի համախմբված ու բարձր ոգով կմասնակցեք միջազգային մրցաշարերին: Մեր գլխավոր նպատակն է՝ Հայաստանում համատեղել կոնտակտային մարտարվեստները եւ ստեղծել միասնական հանրապետական առաջնություն: Շատ կարեւոր է, որ քիքբոքսինգի ֆեդերացիայի կարգ ու կանոնը վարակիչ լինի մեր մյուս մարզաձեւերի ֆեդերացիաների համար»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը: Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահը, ի նշան շնորհակալության, գավաթ հանձնեց նախարար Հրաչյա Ռոստոմյանին: