Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր
Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտվեց: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Եզրափակչում Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ:
Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով հաղթում է աշխարհի գավաթը երկրորդ անգամ: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս
2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է: