«Սա դինամիտ է, որի վրա նստած է Հայաստանը». Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

-Պարո՛ն Նավասարդյան, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս: Երեկ Ադրբեջան էր այցելել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ինչո՞ւ է նա Ադրբեջան գնում, երբ այդ պետությունը ՀԱՊԿ անդամ չէ: 

-Ադրբեջանն ու Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունեն միմյանց հետ: Ադրբեջանը երբեք պաշտոնապես չի բարձրացրել ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը: Համենայն դեպս՝ ում հետ հարաբերություններ պետք են, նա զարգացնում է՝ Արևմուտքի և Արևելքի, Հարավի և Հյուսիսի հետ, ինչը մենք չենք կարողանում անել։

-Վերջերս Ազգային ժողովն ընդունեց ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություն անելու մասին նախագիծը, որով սահմանվում է ՀԱՊԿ դիտորդ կամ գործընկերոջ կարգավիճակը։ Նախագիծը խորհրդարանում բուռն քննարկումների առիթ տվեց, հնչում էին մտահոգություններ, որ Ադրբեջանը կարող է այդ կառույցում կա՛մ դիտորդի, կա՛մ գործընկերոջ կարգավիճակ ստանալ։ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ պատգամավորներին հանգստացնում էր՝ Հայաստանը վետոյի իրավունք ունի։

-Ինչպե՞ս կարող է դիտորդ կամ գործընկեր դառնալ, եթե այնտեղ վետոյի խնդիր կա։ Կա կանոնադրություն, որի խախտում չի լինի: Իսկ եթե նման բան լինի, Հայաստանը պարզապես պետք է դուրս գա այդ կազմակերպությունից։ Մյուս կողմից՝ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը շատ խանդավառված կլինի դրանով, որովհետև Ադրբեջանի առկայությունը ՀԱՊԿ-ում կնշանակի թրքական թևի ակտիվացում։ Հիմա մենք չենք կարողանում ՀԱՊԿ-ի ուշադրությունը հրավիրել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Նախիջևանի սահմանին՝ սկսած զորավարժություններոից մինչև թուրքերի լցվելը Նախիջևան, ինչը սպառնալիքի տակ է դնում Ռուսաստանի ամբողջ հարավային հատվածը։

-Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն էր արձագանքել Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարությանը ու նշել. «Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում»։ Հայաստանի պաշտպանության նախարարն էլ Հասանովի այս հայտարարությանը պատասխանեց շատ կարճ՝ «Թող երազեն, երևի ոգևորվել են»։ Ի՞նչն է նյարդայնացրել  Ադրբեջանին։

-Սա փսիխոզ է, որը նրանք պահում են նախ՝ ներքին սպառման համար, մյուս կողմից՝ փորձում են այդ կերպ ազդեցություն ունենալ Մինսկի խմբի համանախագահների վրա։ Բայց ինձ անհանգստացնում է այն, որ և՛ մենք, և՛ նրանք կարծում են, որ ՀՀ-ում ճգնաժամային պահեր կան Կառավարությունում, և կարող են փորձել դրանցից օգուտ քաղել: Մենք պետք է հաշվենք, որ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Ես չեմ բացառում լարվածությունը, ի վերջո՝ ապրիլին ինչպես եղավ: Իսկ ի՞նչ է փոխվել ապրիլից այս կողմ, շա՞տ բան է փոխվել: Գուցե փոխվել է՝ ես չգիտեմ։

-Այսօր Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ՝ Իսրայելում՝ Թել Ավիվում դեսպանություն բացելու մասին։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ՝ հաշվի առնելով Իսրայելի հարաբերությունները տարածաշրջանի երկրների՝ Իրանի, Թուրքիայի, Սիրիայի հետ, ինչպես նաև Ադրբեջանին վաճառած զենքի ու դա մեր բանակի դեմ ուղղելու հանգամանքը:

-Հենց սրա համար է, որ մենք այնտեղ դեսպանություն բացենք և կարողանանք այդ վեկտորն աշխատեցնել։ Սա այն է, ինչը մենք 30 տարի չենք արել։

-Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է վարչապետ Փաշինյանի այցն ԱՄՆ։  Իհարկե՝ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ, սակայն բավականին հարուստ օրակարգով է վարչապետը մեկնում։

-Ամերիկա այցելությունը շատ կարևոր է միայն այն առումով, որ ՄԱԿ-ի շրջանակում ելույթ կունենա: Առաջին պլանում դրված է մեր համայնքի հետ հանդիպումը, ինչը կարող է առաջացնել հեղափոխության երկրորդ շնչառություն։ Իսկ Թրամփի հետ հանդիպում ունենալու համար մենք պետք է ունենանք կոնկրետ համակարգված ծրագիր։ Օրինակ՝ երբ Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ ունենք փայլուն հարաբերություններ, ԱՄՆ-ն նույն ժամանակ 100 մլն դոլար է տալիս Ադրբեջանին՝ ռազմական կարիքները հոգալու համար, իսկ մեզ հասնող օգնությունը իջեցնում է 3 միլիոնի։ Սա ինչ-որ բանի մասին խոսում է։

-Հոկտեմբերին Հայաստանում կայանալու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Պուտինը: Մամուլում Պուտինի այցի հետ ավելի շատ կապվում է ոչ թե այս նիստը, այլ  Ռոբերտ Քոչարյանի հարցը։ Պուտինի այցին ընդառաջ անակնկալ զարգացումներ սպասե՞նք: Եթե նա Հայաստան չգա, այդ քայլով ի՞նչ կհասկացնի ՀՀ իշխանություններին։

-Պուտինը կգա Հայաստան, կիրականացնի իր աշխատանքային ծրագիրը։ Իհարկե՛, հայ-ռուսական հարաբերություններում կան զիգզագներ, որոնք կարիք ունեն մշակման։

-Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է՝ փայլուն են։

-Փաշինյանը կարող է ասել, բայց ես չէի ասի, որ փայլուն են: Չէի ասի նաև, որ շատ վատ են։

-Դառնալով ներքաղաքական զարգացումներին՝ վարչապետն ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին ազատում է աշխատանքից, այդ ազատումներից ընդամենն օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցությունն «այո» է ասում ԼՀԿ-ի օրենսդրական նախաձեռնությանը, որով այդ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները դառնում են քաղաքական։ ԼՀԿ-ի այդ նախաձեռնությանն ամիսներ առաջ «Իմ քայլը» դեմ էր: Ինչո՞վ եք բացատրում նրանց դիրքորոշման կտրուկ փոփոխությունն այս փուլում։

-Դա ծեծվող հարց է՝ արդյո՞ք ուժային կառույցների ղեկավարը պետք է լինի ռազմական գործիչ, թե՞ ոչ։ Ամերիկացիները, օրինակ, չեն գնում այդ ճանապարհով։

-Կարո՞ղ է երկրի ԱԱԾ տնօրենը կամ ոստիկանապետը լինել, օրինակ, ոչ սպա կամ 25 տարեկան երիտասարդ։

-Այդ ծառայությունն իր մեջ ներառում է հետախուզություն և հակահետախուզություն, բայց երբ հակահետախուզությունը սկսում է գերակայել, դա վերածվում է ոստիկանական մեխանիզմի։ Ա՛յ դա է վտանգավորը։ Երբ Նալբանդյան փողոցը զբաղվում է միայն մարդ բռնելով կամ բաց թողնելով, դա դառնում է անվտանգության խնդիր։

-Իսկ երկրի ներքին անվտանգության հետ կապ ունի՞ Ամուլսարի խնդիրը։  

-Ամուլսարի խնդիրը շատ կարևոր հարց է, հանքի գործարկումն ունի քաղաքական շատ վտանգավոր հետևանքներ այս իշխանության և երկրի նորմալ բնական ընթացքի համար։ Կան մարդիկ, որոնք կփորձեն օգտագործել դա այսօրվա իշխանություններին տապալելու և երկիրը քաոսային իրավիճակի հասցնելու համար։

Հայաստանում տեղի ունեցած ուժային կառույցների պաշտոնանկությունների հետևում դրսի ուժերի միջամտություն տեսնո՞ւմ եք։ 

-Դրսում միշտ կան ուժեր, որոնք պատրաստ ենք օգտվելու։ Իհարկե՛, անվտանգության մարմինն այն մարմինն է, որը կապված է շատ մարմինների հետ դրսում և ներսում: Իսկ ինչ վերաբերում է պաշտպանական ուժերին, ապա, Աստված ոչ անի, որ մի փոքր շեղում լինի այն գծից, որի մեջ է մեր բանակը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան