Հայաստանը դեսպանություն կբացի Եթովպիայում՝ աֆրիկյան պետությունների հետ հարաբերություններ զարգացնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:19
«Մանչեսթեր Սիթին» հաստատեց․ Գվարդիոլան հեռանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:10
Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում՝ ԿԸՀ-ին // Սամվել Կարապետյանը պնդում է՝ իրեն գործարք են առաջարկել․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 15:01
Ուկրաինան 400 քառակուսի կմ տարածք է վերադարձրել` ռուսական ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո
22.05.2026 | 14:59
35 տարի ապրելով ՌԴ-ում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-իշնիկ չեմ տեսել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 14:52
ԱԱ-2026․ Անգլիայի հավաքականի կազմը՝ առանց Փալմերի, Ֆոդենի, Մագուայրի ու Ալեքսանդր-Առնոլդի
22.05.2026 | 14:44
107 հազար եվրո, 110․3 հազար դոլար, 10 մլն դրամ․ ինչ կա Անդրանիկ Թևանյանի հայտարարագրում 
22.05.2026 | 14:31
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22.05.2026 | 14:25
Վոլոդինը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական քաղաքականություն» է վարում
Բոլորը

Իսրայելի Պետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն, իսկ նստավայրը կլինի Թել Ավիվը: Համապատասխան որոշման նախագիծը Կառավարության համաձայնությանը ներկայացրեց  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ այդ տարածքում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը կարևորվում է նրանով, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, Իսրայելը հանդիսանում է կարևոր դերակատար, որի վարած քաղաքականությունն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և քաղաքականության վրա և կնպաստի նաև  ՀՀ պետական մակարդակով ներկայությունն այդ տարածքում։

«Իսրայելում դեսպանություն ստեղծելը կնպաստի երկկողմ հարաբերությունների ստեղծմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության մի շարք ոլորտների համար»,- ասաց  նախարարը։

Նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ արդյոք երկխոսության օրակարգո՞ւմ է նաև իրենց կողմից Հայաստանում դեսպանություն բացելու հարցը։ «Զուգահեռ դեսպանություն բացելը մեր երկխոսության օրակարգում է։ Մեր ներկայությունը առավել կամրապնդի մեր փաստարկները և բարձրացրած հարցը, որպեսզի այստեղ ևս ունենանք Իսրայելի դեսպանություն»,- ասաց նախարարը։

Կառավարության ընդունած մեկ այլ նախագծով՝ Հայաստանը դեսպնություն կբացի նաև Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում։

Ըստ նախագծի զեկուցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ այս քայլը մեզ հնարավորություն կտա զարգացնելու հարաբերությունները նաև աֆրիկյան պետությունների հետ՝ խորացնելով շփումներն այդ պետությունների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։