Սվիտալսկին կոչ է անում իշխանություններին նախապատրաստվել Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման աշխատանքներին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է՝ Բրյուսելյան գագաթնաժողովից հետո Հայաստանի համար դրական նորություններ կլինեն: «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով քննարկմանը դեսպանը միևնույն ժամանակ անդրադարձավ Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին՝ Հայաստանին հորդորելով սկսել դրա նախապատրաստական աշխատանքները:

«Սկսեք ձեր ներքին նախապատրաստական աշխատանքները, այդ օրվան պատրաստվեք, որովհետև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր պետություն պետք է լուրջ փոփոխություն իրականացնի օրենսդրական դաշտում, վարչական պրակտիկայի իմաստով, որպեսզի կարողանա ապահովել անհրաժեշտ պահանջների կատարումը: Այնպես, որ ժամանակ մի կորցրեք, կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ այդ օրը կգա»,- ընգծեց ԵՄ դեսպանը:

Ուկրաինայում վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին ակտիվ մասնակցություն ունեցած «Եվրոպան առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Իրինա Սուշկոյի խոսքով՝ Հայաստանը վիզայի ռեժիմի ազատականացման հարցում ճիշտ ուղու վրա է, սակայն թե ինչ ժամկետներում շոշափելի արդյունք կունենանք, Ուկրաինայի ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել:

Լեհաստանի ներկայացուցիչ Կարոլինա Զբիտնևսկան էլ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանը՝ ընդգծեց, որ այն էապես տարբերվում է Ասոցացման համաձայնագրից:

Հիշեցնենք՝ նոյեմբերին Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է, որ կստորագրվի Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Լեհաստանի ներկայացուցչի խոսքով՝ մտավախություն, այդուահանդերձ կա, որ վերջին պահին Հայասատնը որոշումը կփոխի:

Մանրամասները՝ տեսանյութում:
  

Շողիկ Գալստյան