«Քոչարյանը Աղվան Հովսեփյանի՞ն է փուռը տալիս, թող անուն տա, ասի, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է այդ ամենի պատասխանատուն». Գրիգոր Ոսկերչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

«Մարտի 1-ի» գործով դատավարությունը երեկ ընթացավ միջադեպերով: Դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ծեծեցին Քոչարյանին հանցագործ անվանած քաղաքացուն: Ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ երեկ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Factor.am-ի հետ զրույցում «Մարտի 1-ի» գործով նախկին քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Ոսկերչյանն ասաց, որ ծանր է տանում այդ հանգամանքը. «Որովհետև Քոչարյանի իշխանության ժամանակ անգամ թեթև զանցանքի, խոսքի համար կարող էին կալանավորել և ծեծի ենթարկել ընդդիմության որևէ ներկայացուցչի»։

Դիտարկմանը, թե Քոչարյանի կողմնակիցները, փաստորեն, այսօր էլ են նույնքան ազատ, որքան նախկինում, Գրիգոր Ոսկերչյանն արձագանքեց. «Ճիշտ է, մեր հեղափոխությունը թավշյա է, բայց թավշյա չի նշանակում՝ անատամ։ Ես հուսով եմ, որ եթե նույնիսկ ազատ են արձակել, քրեական գործ կհարուցվի և առնվազն խուլիգանություն կդատապարտվեն այդպիսի հանցանք գործածները»։

«Մարտի 1-ի» գործով նախկին քաղբանտարկյալը, որը երեկ մասնակցում էր դատարանի դիմաց կազմակերպված ակցիային, պնդեց, որ իրավիճակը լարելու պատասխանատուները Քոչարյանի աջակիցներն են. «Որովհետև իրենք ձգտում են լարել իրավիճակը, որ ավելի շատ ուշադրություն գրավեն։ Մյուս կողմը դրա կարիքը չունի»։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում դատավարության մեկնարկը, հատկապես, որ  Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե սա մեր պատմության ամենախայտառակ դատավարությունն է, Ոսկերչյանն ասաց. «Շատ բան է վերցնում իր վրա, իրեն թվում է՝ ինքն աշխարհի կենտրոնն է, և իր դատավարությունն էլ պատմության ամենախայտառակ դատավարությունն է։ Չափից դուրս ժողովորդավարական և մեղմ մոտեցումներով ընթացող դատավարություն է»։

Ըստ նախկին քաղբանտարկյալի՝ իրենց դատավարության ու այսօր ընթացող դատավարության միջև համեմատականներ չկան։ «Զուգահեռներ համարյա չկան, որովհետև մեր ժամանակ կալանքը փոխելու միջնորդությունը կարող էր տեղում մերժվել կամ, ասենք, կեսժամյա խորհրդակցական սենյակից հետո»,- պատմեց Ոսկերչյանը՝ շարունակելով. «Օրինակ՝ ինձ մեկ տարի ասում էին՝ Դուք մեծ ազդեցություն ունեք և կարող եք ազդել վկաների վրա, ու խափանման միջոցը չէին փոխում: Եթե ես կարող եմ ազդել վկաների ցուցմունքների վրա, ապա նախկին նախագահը մի կարգ ավելի շատ կարող է ազդել, որն այդպիսի ֆինանսական և այլ հնարավորությունների տեր մարդ է»։

«Մարտի 1-ի» գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը երեկ դատարանում հայտարարեց նաև, որ «Մարտի 1-ից» հետո մեկ ամիս է պաշտոնավարել և լիազորություն չի ունեցել այն բացահայտելու, ու եթե մեկը պետք է դատվի, դա պետք է լինեն դատախազները, քննիչները, ապա գլխավոր դատախազը: «Քոչարյանն Աղվան Հովսեփյանի՞ն է հիմա փուռը տալիս։ Թող անուն տա, թող ասի, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է այդ ամեն ինչի պատասխանատուն»,- հակադարձեց Ոսկերչյանը՝ շարունակելով. «Հիմնական ուղղություն տվողը Ռոբերտ Քոչարյանն էր, չպիտի մոռանանք՝ ինչ ելույթներ էր ունենում, համալսարանում իր ելույթը, թե ինչպիսի քայլերի կդիմեն իրենք, անմիջապես Մարտի 1-ի իր ելույթը։ Ինքը գլխավոր ուղղությունն էր տալիս, մնացածը պարզապես կատարում էին իր ցուցումները»։

Ոսկերչյանի խոսքով՝ երբ այսօր խոսում են դատարանների վրա ճնշումներից, պետք է հիշեն, որ 2008-ի ՍԴ որոշումը ավտոմատների փողերի ներքո էր ընդունվում։

«Արտակարգ իրավիճակի պայմաններում ավտոմատավորները ներկա էին դատարանի դահլիճում։ Մեզ հայտնի են նաև ՍԴ անդամների որոշ ցուցմունքներ՝ ինչ ճնշումներ են եղել։ Հիմա խոսում են դատարանների վրա ճնշումների՞ մասին։ Սրանք զրո են պարզապես նախկին ճնշումների համեմատ»,- նշեց նախկին քաղբանտարկյալը՝ բացահայտում անելով. «Իմ կալանքի ժամկետը երկարաձգող դատավորն ինձ հրավիրեց իր մոտ, ասաց՝ ես հասկանում եմ ամեն ինչ, տեսնում եմ, որ հիմնավոր չի, բայց լուծում չունեմ, այսինքն՝ պիտի վճիռը կայացնեմ։ Նախկինում դատավորները հնարավորություն չունեին ինքուրույն որշում կայացնել»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան