Երկրում ընթացիկ սեյսմիկ ֆոնն ու վտանգը վերահսկելի են՝ նորմայի սահմաններում, խուճապի կարիք չկա. մասնագետ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 10-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո, որը խուճապային տրամադրություններ էր առաջացրել հատկապես Գյումրիում ու Շիրակի մարզի Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների համայնքներում, ընդհանուր սեյսմիկ ֆոնն ու վտանգն այժմ վերահսկելի են՝ նորմայի սահմաններում, տագնապի կարիք չկա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության» տնօրեն Կարեն Մխիթարյանը։

«Հիմա թույլ ցնցումներ են եղել, ոչ էական ու զգացվող, բնակչությունն այդ ցնցումները չի զգում։ Իսկ հիմնական հետցնցումները հաջորդել են գլխավոր՝ 4.8 մագնիտուդով երկրաշարժին, ժամը 20։22-ից մինչև 21։30-ը տեղի է ունեցել 30 հետցնցում՝ 1.8-ից մինչև 3.7-4.2 մագնիտուդով: Դրանից հետո գիշերվա ընթացքում երկու երկրաշարժերը տեղի են ունեցել արդեն սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը։ Մեկը եղել է 3.1 մագնիտուդ, մյուսը՝ 2.5 մագնիտուդ։ Դրանից հետո եղել են փոքր ցնցումներ՝ 1.5- 2 մագնիտուդի սահմաններում»,- ասաց Կարեն Մխիթարյանը:

Նա հավելեց, որ իրավիճակը հիմա ամբողջովին վերահսկելի է. «Մեր դիտարկումների արդյունքներով՝ որևէ անոմալ, լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, և ամենակարևոր խնդիրը նրանում է, որ ընդհանուր լարվածադեֆորմացիոն պրոցեսների արդյունքում տեղի են ունեցել էներգիայի պարպումներ»։

Երկրաշարժի հետևանքով հիմնականում շենքերի պատերին ոչ մեծ ճեղքեր են առաջացել, մեծ վնասներ համայնքներում չեն եղել, վթարային բազմաբնակարանները չեն տուժել: Մի շարք համայնքներում հիմա աշխատում են հատուկ աշխատանքային խմբերը՝ պարզելու վնասի չափերը։

«Սեպտեմբերի 10-ին մինչև երեկոյան ժամը 23։00-ն ծառայությունում է եղել Շիրակի մարզպետը, կապ ենք հաստատել Լոռու, Տավուշի փրկարար ծառայության պետերի հետ։ Երկու խումբ ենք գործուղել Գյումրի, բազմաբնակարան վթարայինների մոտ մոնիթորինգ են իրականացրել։ Եղել են որոշակի վնասվածքներ՝ շատ փոքր, երկրորդական: Աշոցքի, Բավրայի, Թավշուտի դպրոցներում կան ճեղքեր, դրանք նույնպես փոքր, ոչ էական վնասվածներ են: Այսօր էլ մեր աշխատանքային խմբերը գործուղվել են Ամասիայի, Աշոցքի տարածաշրջան, նաև Ստեփանավանի և Տավուշի մարզի Կիրանց համայնքում խնդիր կա, խմբեր են գործուղվել այնտեղ: Մեր մասնագետներն ավելի խորը ուսումնասիրություններ պիտի իրականացնեն»,- նշեց «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության» տնօրենը։

Նշենք, որ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Աշոցք, Բավրա, Սիզավետ, Թավշուտ համայնքների դպրոցները, որտեղ դասերը երկրաշարժից հետո դադարեցվել էին, վերսկսվել են։ Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը մեզ փոխանցեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ դպրոցներում  անվտանգ է, և դասերը դադարեցվել են ընդամենը մեկ օրով:

Էմմա Չոբանյան