Փաշինյանը պիտի հասկանա՝ ինչպիսի ռումբ է դրված այս գործընթացի ընդերքում. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Խորապես համոզված եմ, որ Հայաստանի նոր իշխանությունները որևէ պարտավորություն չունեին նախորդ հանցավոր ռեժիմի կողմից «Լիդիան»-ին տրված լիցենզիայի համար պատասխանատվություն կրել: Factor.am-ի հետ զրույցում ասաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ քայլերթին մասնակցող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Մենք դեռ քաղաքական գնահատական տալու շանս ունենք, առհասարակ քսանամյա այդ ռեժիմին, որի՝ «Լիդիան»-ին հատկացված բաժինը կարող է շատ հանգիստ, իրավաքաղաքական գնահատականներ տալու դեպքում, հետևանքներ ունենալ, և մենք կարող ենք բոլորովին այլ իրավիճակ ունենալ: Կարծում եմ՝ այն պնդումները, որ Հայաստանը չի կարող միջազգային պարտավորություններ, արբիտրաժ և այլն… դրանք որևէ հիմնավոր բացատրության չեն ենթարկվում»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ վաղ թե ուշ իշխանությունը պետք է հետ կանչի Ամուլսարը հանք դարձնելու որոշումը: «Բայց ես շատ կուզեմ, որ դա արվի առանց ցնցումների, որպեսզի իշխանությունը դրանից չթուլանա»,- ասաց Բաբաջանյանը:

Հարցին՝ ցնցումներից խուսափելու ի՞նչ տարբերակներ կան, Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Ջերմուկցիների ձայնը պետք է լսված լինի, և այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Եվ Հայաստանի իշխանությունները, Կառավարությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, որն անձնական պատասխանատվություն է ստանձնել այս գործընթացի, դրա ելքի համար, պիտի ուղղակի հասկանա, թե ինչպիսի ռումբ է դրված այս գործընթացի ընդերքում»:

Մանրամասները՝ տեսանյութում: