Անձի հանձնման մասին միջնորդություն չի ստացվել. Գլխավոր դատախազության խոսնակը՝ Շիշկինին ՌԴ-ին հանձնելու մասին

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

Օտարերկրյա պետությանն անձի հանձնում կարող է իրականացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու կամ քրեական պատասխանատվության վերաբերյալ դատական ակտի առկայության պարագայում: Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ռուսաստանցի գործիչ Վիտալի Շիշկինին ՌԴ-ին արտահանձնելու մասին մամուլի հրապարակումները՝ ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը:

«Քանի որ որևէ պետության կողմից հետախուզման հիման վրա չի հայտնաբերվել կամ ձերբակալվել, հետևաբար՝ հանձնման վերաբերյալ միջնորդություն ևս չի ստացվել»,- հավելեց Խաչատրյանը:

Միգրացիոն ծառայության մամուլի հետ կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն էլ մեզ հետ զրույցում կրկնեց, որ չի կարող հաստատել կամ հերքել Վիտալի Շիշկինին ապաստան տրամադրել-չտրամադրելու մասին տեղեկությունը՝ պարզաբանելով. «ԶԼՄ-ների հետ նման տեղեկություններ փոխանակելն ուղղակի ձևով հանգեցնում է ապաստան հայցողի ծագման կամ քաղաքացիության երկրի իշխանությունների հետ կապի դուրս գալուն, ինչն օրենքով արգելված է»:

Նա, միաժամանակ, հավելեց, որ ընդհանրապես պետության կողմից անձին ապաստան տրամադրվում է անժամկետ: «Անձն ապաստան է ստանում այնքան ժամանակ, մինչև իր ծագման երկրում կամ քաղաքացիության երկրում իր կյանքին և ազատություններին սպառնացող վտանգները այլևս չեզոքացված լինեն: Ինչ վերաբերում է կարգավիճակ ստացած անձին հանձնելուն, դա իրականացվում է դատախազության և արդարադատության նախարարության կողմից, կարգավիճակ ստացած անձի երկրի իշխանությունների կողմից հատուկ խնդրանքի դեպքում»,- նշեց Նելլի Դավթյանը:

Որոշ դեպքերում, սակայն, պետությունը կարգավիճակը հետ վերցնելու կամ դադարեցնելու իրավասություն ունի:

«Կասեցնելու և կարգավիճակը չեղյալ համարելու վերաբերյալ օրենքով նախատեսված մի շարք հիմքեր կան, օրինակ՝ եթե ապաստան հայցողը չի համագործակցում Միգրացիոն ծառայության հետ, պատշաճ չի ներկայանում նշանակված օրը, չի ստորագրում արձանագրությունը և այլն, երկու և ավելի անգամ նման խախտումների դեպքում ծառայությունն իրավունք ունի կասեցնել ապաստանի հայցը»,- թվարկեց Նելլի Դավթյանը:

Հավելենք, որ 2019 թվականի առաջին վեց ամիսներին Միգրացիոն ծառայությունն ապաստանի 81 հարց է ստացել, որից 19-ը՝ Կուբայից, 39-ը՝ Իրանից, 10-ը՝ Սիրիայից, մնացյալը՝ այլ երկրներից:

Միաժամանակ, ծառայության մամուլի պատասխանատուի խոսքով, այս տարվա առաջին կիսամյակում փախստականի կարգավիճակ է շնորհվել 41 անձի:

«Սա այս տարի փախստականի կարգավիճակ ստացողների ընդհանուր թիվն է, որոնց շարքում կարող են լինել հայցեր, որոնք ներկայացվել են, օրինակ, դեռևս անցյալ տարի, սակայն որոշման կայացումը ձգձգվել է: Միաժամանակ, 13 անձի մերժվել է փախստականի կարգավիճակ տրամադրել, 51 անձի հարց էլ դադարեցվել է»,- նշեց Նելլի Դավթյանը: