Եթե այս զինվորն ու դեպքը իրական են, ապա հստակ տեղը նշելու դեպքում ՀՀ ՊՆ-ն կպարգևատրի այդ զինվորին. Արծրուն Հովհաննիսյանը՝ հացի մեջ միջատ գտած զինվորի հրապարակման մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հացի մեջ միջատ գտած զինվորի գրառմանն ու հրապարակած լուսանկարին:

«Մի տեսակ շա՞տ չի հացը սպիտակ ու թարմ, կամ միջատը ի՞նչու հացի մեջ չի այլ կեղևին կանգնած։

Հարգելիներս ցանկացած բանակում սա կարող է լինել։ Եթե այս չափազանց անհաջող բեմականացումը իրական է, որը շատ կասկածելի է, ապա դա կրկին հաստատում է այն միտքը, որ զինվորական ճաշարանները պետք է անցում կատարեն նոր սննդակարգին։

Եթե այս զինվորն ու դեպքը իրական են, ապա հստակ տեղը նշելու դեպքում ՀՀ ՊՆ-ն կպարգևատրի այդ զինվորին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Tert.am-ը լուսանկար ու զինվորի գրառում էր հրապարակել, ըստ որի, զինվորը հացի միջից միջատ էր գտել ու դիմել ՀՀ վարչապետին: «Հացի մեջ միջատ և օրեր շարունակ կարտոֆիլի վատ պյուրե, ահա թե ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում իր զինվորներին, պարո՛ն վարչապետ: Այժմ այն զորամասում, որտեղ ես եմ ծառայում, կան բավականին մեծ թերություններ, որոնց ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: Արդեն 10 օր է՝ նախաճաշին և ընթրիքին տալիս են շատ վատ կարտոֆիլի պյուրե, որի միջից մեկ անգամ էլ միջատ ենք հանել: Հացի մեջ նույնպես գտանք այդ միջատից, ինչն էլ նկարեցի։ Զինվորներին տրամադրված գուլպաներն ու ներքնաշորերը ոչ լիարժեք է բաժանվում և տեղյակ չենք, թե որտեղ են դրանք»,- լուսանկարներին կից նշել էր զինծառայողը: