Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր
Քաղաքականություն
09.09.2019 | 21:03Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում, Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են բարեկամության շրջանակի առաջիկա ծրագրերին և համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: