Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է  «Խճանկարի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիրը. ՀՀ ԿԳՄՍՆ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ «Հին Հռոմի գունեղ տեսիլները խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստել և իրականացնում է «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը:

«40-60 րոպե տևողությամբ կրթական ծրագիրը նախատեսված է 4-12 տարեկան այցելուների համար: Հռոմեական խճանկարի ցուցադրությունում 10-15 մասնակիցներից կազմված խմբերը կծանոթանան մոնումենտալ արվեստի տեսակներին, ընդհանուր տեղեկություններ կստանան որմնանկարչության և խճանկարի արվեստի մասին՝ զուգահեռներ տանելով հայ հին և միջնադարյան արվեստի հետ:

Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցներին կներկայացվի վերականգնողական (ռեստավրացիոն) աշխատանքի դերի ու նշանակության, հուշարձանների պահպանման կարևորության մասին: Այնուհետև մասնակիցները տրամադրվող նյութերով (գունավոր քարեր, ներկեր, պլաստիլին) կփորձեն պատրաստել Գառնու տաճարին կից գտնվող բաղնիքի հատակի խճանկարի տարբեր պատկերներ:

Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահում օգոստոսի 9-ին պաշտոնապես բացված ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 29-ը: Ներկայացվում է Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն, որը ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ»,- ասված է հաղորդագրությունում: