«Մանվել Գրիգորյանի գործը մեկ բառով՝ իրավական բեսպրեդել է. նրա նկատմամբ կիրառվում է տոտալ խոշտանգում». Լևոն Բաղդասարյան

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Մանվել Գրիգորյանի գործը մեկ բառով կարելի է բնութագրել որպես իրավական բեսպրեդել. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրել է, որ մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա է գրանցվել, բայց մինչև հիմա հայտնի չէ հանձնաժողովի եզրակացությունը:

«Հանձնաժողովի որոշմամբ՝ Գրիգորյանին երկու օրով «Արմենիա» ԲԿ տեղափոխեցին, որպեսզի նրան հետազոտեն: Բժիշկներն արձանագրեցին, որ մեկ տարվա կտրվածքով նրա մոտ բացասական դինամիկա կա, ինչից հետո մինչ օրս անորոշ վիճակ է: Պարզ չէ, թե հանձնաժողովն ինչ եզրակացությունը կտա և երբ կտա այդ եզրակացությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Գրիգորյանի առողջական վիճակում ժամ ժամի  բացասական դինամիկա է ֆիքսվում, Գրիգորյանը արհեստական շնչառական սարքի օգնությամբ է շնչում, չի քայլում, քանի որ ոտքերը չի զգում:

Բաղդասարյանը նշեց, որ  բոլոր հիմքերը կան, որպեսզի Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխվի, բայց  դատարանը իրենց միջնորդությունը չբավարարեց և իրենք՝ պաշտպանական կողմը, մի կողմ թողած իրավական գործառույթները, սկսել են ահազանգել, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:

«Գրիգորյանը, փաստորեն, ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ, իսկ նրա նկատմամբ կիրառվում է տոտալ խոշտանգում»,- ասաց  Լևոն Բաղդասարյանը:

Աղավնի Սուքիասյան