«Արմանն ասաց՝ զենքը պահել են վրան և տունը պահանջել». Բարսեղ Բեգլարյանի գործով վկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ Այսօրվա դատական նիստում հարցաքննվում են գործով վկաները։

Ընկերության տեխնիկական գծով նախկին տնօրեն Արմեն Խալաթյանը մանրամասնեց, թե ինչպես են կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանից Բարսեղ Բեգլարյանը և որդիները պահանջել, որ բնակարանը դարձնի իրենց անունով: Վկան պատմեց, որ 2016 թվականի մարտին ընկերությունում ժողով է եղել, եկել են Բարսեղ Բեգլարյանը, որդին՝ Նարեկ Բեգլարյանը, «Ֆլեշ մոթըրսի» տնօրեն Հրայր Հովսեփյանը:

«Ես ժողովին ներկա չեմ եղել, սակայն նիստերի դահլիճի մոտ գտնվող սրճարանից երևում էր, թե ներսում ինչ է կատարվում, քանի որ արանքում ապակիներ կային։ Ապակիներից տեսա, որ խոսակցության ընթացքում Հրայր Հովսեփյանը տեղից վեր կացավ, մոտեցավ Արմանին և հարվածեց, գցեց նրան ներքև, հետո քաշելով բերեց դռան մոտ։ Ժողովից հետո իջա, տեսա Արմանի դեմքը կարմրած էր, վախեցած էր: Մի պահ նայեց ինձ, հետո գնաց դեպի դուրս, մոտեցավ Հրայր Հովսեփյանի մեքենային, Արմանի հետ գնացին, մոտ 20-30 րոպե հետո Արմանին տեսել եմ արդեն ընկերության տարածքում»,- պատմեց վկան։

Ժողովից հետո Արման Մկրտումյանը, ըստ Արմեն Խալաթյանի, որոշ մանրամասներ է ներկայացրել իրեն, որոնք վկան պատմեց դատական նիստի ժամանակ:

«Իրար հետ գնացինք ընկերության մոտ գտնվող զրուցարան։ Արմանը պատմեց, որ Հրայր Հովսեփյանն իրեն զենքով սպառնացել է, որ տունն իրենց անունով ձևակերպի։ Արմանը սփրթնած էր, ասաց, որ ցանգել է իր մորը, ասել, որ նման բան են պահանջում: Ես էլ ասացի, որ հեսա կպարզվի, որ դու կապ չունես յուրացումների հետ, և քեզ բաց կթողնեն, մի վախեցիր։ Այդ պահին ես իրեն փորձում էի մխիթարել, քանի որ վատ վիճակում էր, զրուցեցինք, վերադարձանք ընկերություն»,- հայտնեց նա։

Խալաթյանը նշեց նաև, որ Արման Մկրտումյանն իր ներկայությամբ բարձրախոսով զանգահարել է Բարսեղ Բեգլարյանին. «Բեգլարյանը հարցրեց, թե ի՞նչ արեցիր, Արմանը պատասխանեց, որ գնացել է տունը գնահատելու: Բեգլարյանն էլ ասաց՝ շուտ արեք, արագացրեք»։ Վկան նաև դատարանին հայտնեց, որ նախքան այդ ժողովը, ընկերությունում մեկ անգամ էլ է ժողով եղել, որի ընթացքում Բարսեղ և Նարեկ Բեգլարյաններն իրեն, ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանին և ընկերության հաշվապահին սպառնացել են. «Էդ գումարները բերեք, դրեք տեղը, թե չէ ձեզ կվերացնենք»։

Ըստ Արմեն Խալաթյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո Նարեկ Բեգլարյանն իրեն 2 մլն դրամ չի վճարել, ինչից հետո ինքը դիմել է դատարան. «Նարեկ Բեգլարյանին հարցրել եմ, թե ինչո՞ւ ինձ չեք վճարում, մենակ ե՞ս եմ, որ աշխատել եմ, չեք տալիս փողերս: Ասաց՝ խի՞ մենակ դու, հենա՝ Արմանի ձեռքից տունն ենք վերցրել»:

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել էր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան