Դատախազությունը հանձնարարել է  «ՀԺ»-ի լրագրողից հեռախոսը խլելու դեպքի առնչությամբ վայրի զննություն կատարել

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Հայկական ժամանակը»՝ օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը երեկոյան տուն գնալիս տեսել էր, թե ինչպես են Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում 20 հազարական դրամ ու քվեարկած թերթիկներ բաժանում:

Երբ լրագրողը սկսել էր տեսանկարահանել, «թաղի լավ տղաները» բռնությամբ նրանից խլել էին հեռախոսն ու ջնջել ամբողջ պարունակությունը: Ու հեռախոսը վերադարձրել էին միայն այն ժամանակ, երբ անձեռոցիկով մաքրել էին հեռախոսի վրա թողնված մատնահետքերը:

Դեպքի  առնչությամբ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հաղորդում էր տվել Ոստիկանություն` նշելով «Ինձ համար վստահելի քաղաքացուհին տեսել է, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան մասիվում, Կուրղինյան փողոցում գտնվող շտաբում 20 հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ։ Սա հաղորդում է հանցագործության մասին»։

Նիկոլ Փաշինյանի տարածած հաղորդագրությանն ի պատասխան ՀՀԿ նախընտրական շտաբից ասել էին, որ քաղաքապետի թեկնածուի գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։

  Դատախազությունից Factor.am-ին տեղեկացրին, որ հանձնարարել են Ոստիկանությանը երեկվա հաղորդումների հիման վրա կատարել դեպքի վայրի զննություն` քրեական գործ հարուցելու շուրջ որոշում կայացնելու համար:

 Ոստիկանությունից էլ տեղեկացրին, որ հաղորդումը ստացել են , այժմ հետաքննություն է ընթանում։