Ռուսները մեզ տանում են պետականազրկության. Միքայել Հայրապետյան

Լուրեր

12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը կարծում է, որ անկախության 26 տարիների ընթացքում չի հաջողվել կառուցել ինքնիշխան և ժողովրդավարական պետություն՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ դա դեռ չի նշանակում, որ չի էլ հաջողվելու:

«Իհարկե՛, քայլերը դանդաղ մակընթացություններով և տեղատվություններով, այնուամենայնիվ ընթանում են դեպի առաջ: Ուզենք, թե չուզենք՝ ժամանակը մեզ հրելով տանելու է առաջ, հակառակ պարագան՝ կործանումն է»,- Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Միքայել Հայրապետյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ պետականության կառուցման ճանապարհին խոչընդոտ են հանդիսացել ինչպես արտաքին մարտահրավերները, այնպես էլ ներքին տգիտությունը: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Կրթության և գիտության նախարարության կողմից ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակմանը, Հայրապետյանն ընդգծեց՝ վարչապետը նպատակ ունի ավիրել հայոց լեզուն, ապա ավելացրեց. «Կուզեի, որ իմանար՝ հայոց լեզուն որբ չէ, տեր ունի և իր նման կիսագրագետները չարժի, որ այդ որբի վրա սափրիչություն սովորեն»:

Factor.am-ի դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանն այսօր հերքել է, որ իր կողմից նման հանձնարարական է տրվել, Միքայել Հայրապետյանը հակադարձեց. «Վարչապետն այսօր ստել է: Որևէ իշխանավորի խոսքի հավատալ պետք չէ, հատկապես առաջին դեմքերի»:

Պարոն Հայրապետյանը վստահ է, որ չնայած պաշտոնյաների հավաստիացումներին, այնուամենայնիվ կա սպառնալիք, որ ռուսաց լեզուն Հայաստանում կարգավիճակ կստանա: «Դա թույլ են տալիս մերոնք իրենց ողորմելի, գավառական լինելով: Վերջապես Հայաստանը քաղաքակիրթ ղեկավարներ ունենալո՞ւ է, թե՞ անպայման պետք է գեղցիներ լինեն: Հայաստանը խնդիր ունի ապագեղցիացման, սա սոսկալի միջավայր է»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ իշխանություններին հորդորելով. «Իրենցը լափելիքն է, թող լափեն, բայց հոգևորին չկպչեն»:

Միքայել Հայրապետյանը խոսեց նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող Ցյուրիխյան արձանագրություններն առ ոչինչ ճանաչելու մասին հայտարարությունից՝ այն որակելով սովորական շանտաժ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան