Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ եկեղեցիների կառուցման մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դժվարանում է հստակ գնահատական տալ, թե որն է արտագաղթի պատճառը։

«Պատճառները բազմաթիվ են ու զանազան, պետք է բոլորս գիտակցենք, որ մշտապես պատերազմի վտանգի առջև կանգնած ենք։ Ընտանիքներ կան, որոնք ցանկանում են այդ վտանգից զերծ մնալ։ Երկիրը տնտեսական շրջափակման մեջ է, և սա նույնպես ազդում է մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի կերտման վրա։ Շատերն աշխաատանք ու միջոցներ չունեն ու փնտրում են հնարավորություններ այն երկրներում, որտեղ կկարողանան բարեկեցություն ապահովել»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց կաթողիկոսը։

Հարցին՝ ճի՞շտ եք համարում, ՀՀ-ում ներդրումները դրսևորվեն միայն եկեղեցիներ կառուցելով, վեհափառը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ավելորդ է այդ հարցումը, որովհետև յուրաքանչյուր անձ, անհատ ունի իր նպատակն ու ցանկությունը ու գործում է դրան համապատասխան, եթե ցանկանում է եկեղեցի կառուցել, չես կարող համոզել այլ շինություն կառուցելու»։

Հարցին, իսկ եթե այդ գումարները օրինական ճանապարհով չեն ձեռք բերվել, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, թե պետք չէ մերկապարանոց հայտարարություններ անել ու մեղադրանքներ հնչեցնել։

«Եկեղեցին ազնվական, նվիրական զգացումներով են կառուցում, մենք չենք կարող իրավունք վերապահել քննելու, թե ինչ միջոցներով է։ Եթե մեկն անազնիվ ճանապարհով է գումար հայթայթել, գոյություն ունեն համապատասխան կառույցներ, որոնք կարող են այդ երևույթը բացահայտել»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

 

Սեդա Ղուկասյան