Ես տեղյակ չեմ. Վարդան Սրմաքեշը՝ կարի իր արտադրամասերի շուրջ ստեղծված խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
13.12.2025 | 18:41
Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը
13.12.2025 | 18:03
Իրավիճակն ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ
13.12.2025 | 17:30
Մբապեն տրանսֆերային արժեքով հավասարվել է Հոլանդին ու Յամալին
13.12.2025 | 17:11
Լուկաշենկոն ներում է շնորհել Մարիա Կոլեսնիկովային, նա ազատության մեջ է
13.12.2025 | 16:54
ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում
Բոլորը

Շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ղեկավար Վարդան Սրմաքեշը տեղեկություններ չունի Գյումրիում, Արթիկում և Աշոցքում գործող իր կարի արտադրամասերի շուրջ ստեղծված խնդիրներից: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դրանցով զբաղվում է իր գործընկեր Քրիստիան Գելեջին:

«Գործի մեջ ընդունված է, որ կոնֆլիկտներ են լինում: Քրիստիանն ուզում է կատարած աշխատանքով վարձատրել, իսկ աշխատակիցները ցանկանում են ժամավճարով աշխատել»,- ասաց նա:

Factor.am-ի հարցին ի պատասխան՝ Վարդան Սրմաքեշն ասաց, որ ընդհանրապես տեղեկություն չունի, որ Աշոցքի կարի արտադրամասում աշխատակիցներին ընդամենը 15 հազար դրամ են տալիս:

Խնդիրն այն է, որ Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակցուհիները բողոքում էին, որ չեն ստացել իրենց ապրիլ ամսվա հասանելիք 55.000 դրամ աշխատավարձը, ոչ ոք աշխատողներին չի տեղեկացրել, որ աշխատավարձն այդ ամիս գործարքային է լինելու, իսկ տնօրինությունը աշխատողներին կամայական աշխատավարձեր է բաժանել։

«Ինձ, օրինակ, վճարել են ընդամենը 17.000 դրամ, որը չեմ վերցրել, խնդրել եմ, որ փոխանցեն իմ քարտին, որը դեռ չեն արել։ Վարձատրելիս հաշվի չեն էլ առել, ով ինչքան և ինչ ձև է աշխատել։ Ես 3-4 մեքենա եմ աշխատեցրել, գործ եմ արել՝ չհաշված վերանորոգումները, որ իմ պարտականությունը չէ, բայց արել եմ ու չեմ վճարվել։ Ինձ հասանելիք արձակուրդն էլ չի տրվել»,- ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում ասել էր աշխատակցուհիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան