Քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի. Արմեն Գրիգորյանը՝ Արցախի նախագահական ընտրությունների մասին

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Հայաստանում փորձագետների որոշակի շրջանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթի ուղերձները ճիշտ չի ընկալել: Կառավարության նիստից հետո ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Factor.am-ի հարցին, թե ինչպես է պատկերացնում իր մասնակցությունը Արցախում կայանալիք առաջիկա ընտրություններին: Նա ասաց, որ չի կարող առաջադրվել, քանի որ Հայաստանի քաղաքացի է, իսկ որեւէ թեկնածուի աջակցելու հետ կապված նշեց, որ Հայաստանը, ինչպես վարչապետն է հայտարարել, լինելու է Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ազատ ընտրությունների երաշխավորը։

«Մենք աջակցելու ենք Արցախում ազատ, արդար ընտրություններին, և սա է մեզ համար ամենաառաջնային խնդիրը», – ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե գործնականում ինչպե՞ս է արտահայտվելու Հայաստանի աջակցությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Քննարկվել ու այս պահին ընդունման վերջնական փուլում է Արցախում նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը։ Այդ ամբողջ գործընթացին մենք աջակցել ենք, որպեսզի հնարավորինս ժողովրդավարական մեխանիզմներ ներառվեն դրանում, որպեսզի լինի մեխանիզմ, որի օգնությամբ կանցկացվեն ազատ, արդար ընտրություններ Արցախում»։

Մյուս հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Արցախի Սահմանադրությունը փոխելու մասին Սամվել Բաբայանի նախաձեռնությանը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Ընդհանրապես, կարծում եմ, որ քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի։ Ես ինքս ամբողջ կյանքս պայքարել եմ որևիցե քաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների դեմ և կյանքում որևէ նպատակի համար երբևիցե չեմ աջակցի ու նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ»։

Լրագրողը նկատեց, որ Հայաստանում իշխանությունները նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ և այդ նպատակով 2020 թվականին աշխատանքային խումբ է ձևավորվելու և հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակով է դա արվելու։ «Հայաստանի արդարադատության ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծելու համար պահանջվում են նաև Սահմանադրական փոփոխություններ։ Այդ փոփոխությունների նպատակը արդարադատության համակարգում արդյունավետություն և բարձր մակարդակով աշխատանք ապահովելն է», – ի պատասխան ասաց Գրիգորյանը։

Նարեկ Կիրակոսյան