Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Գյումրու փողոցաշինական ծրագրերում

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Գյումրի քաղաքի փողոցաշինական ծրագրերի շրջանակներում: Այս մասին հայտնել է տեսչության ֆեյսբուքյան էջը։

Դիտարկումներ են իրականացվել Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում տեղադրված լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից վերոնշյալ հենասյուների տեխնիկական զննության արդյունքում պարզվել է, որ դրանք տեղակայվել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջների խախտումներով, մասնավորապես՝ բացակայում են հենասյուների հողանցումները, ինչը կարող է վտանգ սպառնալ մարդկանց կյանքին և առողջությանը: Ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց նախագծային փաստաթղթերի:

Վերոնշյալ թերությունների վերացման նպատակով՝ Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնում հրավիրված քննարկման ժամանակ պատվիրատու՝ Գյումրու քաղաքապետարանին և հեղինակային հսկողություն իրականացնող «Տրանսնախագիծ» ՓԲ ընկերությանը, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում վերացնել արձանագրված խախտումները և այն համապատասխանեցնել շինարարական նորմերին:

Քննարկվել են նաև մայթերի ասֆալտբետոնե ծածկույթի, մակերևութային ջրերի հեռացման համակարգի դիտահորերի նիշերի, կոյուղագծերի թեքություններին առնչվող մի շարք խնդիրներ, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նշված խախտումները և թերությունները վերացնելու վերաբերյալ: