ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները մասնակցում են Միջազգային բանակային խաղեր 2019-ին

Լուրեր

08.06.2026 | 01:19
ՔՊ-ն առաջատար է 2/11 տեղամասում, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստանն» է
08.06.2026 | 01:08
2/17 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատարն է, «Ուժեղ Հայաստան»-ը՝ երկրորդը
08.06.2026 | 00:59
Եկեք սպասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:53
Էմոցիոնալ պոռթկումներ էին․ Մհեր Արմենիան՝ Փաշինյանին սատանայի հետ համեմատելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:48
Ընտրությունների արդյունքները 110 տեղամասերի տվյալներով
08.06.2026 | 00:23
Քվեարկությանը 100% մասնակցություն՝ «ԱԱԾ-ի նկուղում»
08.06.2026 | 00:14
Իրավիճակը «Ուժեղ Հայաստանի» շտաբում. ՈւՂԻՂ
08.06.2026 | 00:11
Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 23:59
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության կապակցությամբ
07.06.2026 | 23:54
«Ուժեղ Հայաստանը» 9/50 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ին
07.06.2026 | 23:49
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
07.06.2026 | 23:45
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ
07.06.2026 | 23:34
Տեղամասերից 6-7%-ից տեղեկություն ունենք, մոտ 65% արդյունք ունի ՔՊ-ն. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են «Տանկային բիաթլոն», «Դաշտային խոհանոց» և «Կարգապահության պահապան» մրցաձևերին:  Կրակային մրցափուլում փայլուն հանդես են եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող հայ խոհարարները` միաժամանակ կրակ արձակելով թիրախների ուղղությամբ: «Դաշտային խոհանոց» մրցաձևում հայկական թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը: Օգոստոսի 7-ին անցկացվել են մրցաձևերի հաջորդ փուլերը՝ վարժանքների կատարմամբ:

«Տանկային բիաթլոն» մրցաձևում հինգերորդից ութերորդ տեղերի համար համառ պայքար է ընթանում:  Կիսաեզրափակիչ էստաֆետի կազմում հայտնվելու հնարավորություն ունեն առաջին դիվիզիոնի բոլոր թիմերը` Հայաստանը, Վենեսուելան, Իրանը, Ղրղզստանը, Մոնղոլիան, Սերբիան և Սիրիան:        Չինաստանում անցկացվող  «Անվտանգ միջավայր» մրցաձևը կմեկնարկի օգոստոսի 8-ին, իսկ  «Վարպետ-Զինագործ» մրցաձևում հայկական թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են «Զորային հետախուզության գերազանցիկներ» մրցաձևին, Բելառուսի Հանրապետությունում՝ «Դիպուկահարի բնագիծ», Ուզբեկստանում՝ «Ռազմաբժշկական էստաֆետա» մրցափուլերին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ «Ճանապարհային պարեկ» մրցաձևին:

Ղազախստանի Հանրապետությունում մեկնարկել են «Վստահ Ընդունում» և «Հրետանու կրակի վարպետ» մրցաձևերը: