Գյումրիում մեկ տարի առաջ գիշերօթիկի բակում տոպրակի մեջ հայտնաբերված նորածին երկվորյակներն ընտանիք են վերադարձել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականի հոկտեմբերին Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության կենտրոնի բակում հայտնաբերված նորածին երկվորյակների՝ աղմուկ բարձրացրած պատմությունը հանգուցալուծվել է։  Երեխաները, որոնք հետագայում տեղափոխել էին Գյումրու «Երեխաների տուն», արդեն մոր հետ են։

«Մայրն արդեն տարել է երեխաներին, նրանք վերադարձել են կենսաբանական ընտանիք: Մայրը երեկ եկել է, երեխաներին տարել։ Այս ընթացքում էլ միշտ կապ պահպանել է իր երեխաների հետ, պարբերաբար այցելել է»,- Factor.am-ին փոխանցեցին Գյումրու «Երեխաների տուն» մանկատնից։

Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 17-ին, նորածին երկվորյակներին ՝Վահանին ու Վահեին, մայրը պոլիէթիլենային տոպրակով թողել էր Գյումրու գիշերօթիկի բակում և հեռացել։ Երեխաներին գտել էր հաստատության պահակը։ Նա նկատել էր, որ տոպրակը շարժվում է, բացել էր ու տեսել, որ դրա մեջ նորածին երեխաներ են։

Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Ոստիկանությունը գտել էր երեխաների մորը՝ 18-ամյա Մարիամ Մկրտչյանին, որն Արարատի մարզի Մասիս քաղաքից է։ Մայրը հրաժարվել էր երեխաներից։

Ամբողջ երկրում փոքրիկների պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Հայտնվել էին երկվորյակներին որդեգրել ցանկացող բազմաթիվ ընտանիքներ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից։ Որդեգրում, սակայն, այդպես էլ չեղավ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ ավելի ճիշտ և նպատահարմար կլինի, որ երեխաներն ապրեն մոր հետ։ Մանե Թանդիլյանը հանդիպել էր փոքրիկների մորը, որը գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկացել էր վերադարձնել երեխաներին։ Նախկին նախարարը խոստացել էր օգնել մորը սոցիալական վիճակի բարելավման հարցում, որպեսզի երեխաներն ընտանիք վերադառնան:

Երեկվանից արդեն 8 ամսական երկվորյակները մոր հետ են։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք բնակվելու են Երևանում։

Էմմա Չոբանյան