Վանաձորի մսի տաղավարներում արձանագրվել են որոշ խախտումներ

Լուրեր

08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Լոռու մարզի միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկման շրջանակներում՝ Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու ստուգայց են կատարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Վանաձորյան մսի տաղավարներում թեև արձանագրվել են որոշ խախտումներ, սակայն, ինչպես խոստովանել է ՍԱՏՄ ղեկավարը, ինքն ավելի վատ պատկեր էր սպասում: Բացի երկու-երեք իրացման կետերից, որոնք ուղղակի փակ են եղել (ամենայն հավանականությամբ՝ պաշտոնատար անձանց այցի մասին տեղեկացված լինելու պատճառով), մնացած բոլոր վաճառակետերն ունեցել են սառնարաններ, տաք և սառը հոսող ջուր, ուղեկցող համապատասխան փաստաթղթեր, սանիտարահիգիենիկ բարվոք պայմաններ: «Մեր աշխատանքում հաջողության հասնելու կարևորագույն պայման է հետևողականությունը: Բոլոր փակ վաճառակետերը պետք է ստուգվեն և եթե չհամապատասխանեն սահմանված նորմերին, դրանց գործունեությունը պետք է կասեցվի»,- ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի ղեկավարին հանձնարարել է Գեորգի Ավետիսյանը:

Հայտնաբերված խախտումներից են եղել մսավաճառների սանիտարական անձնագրերի բացակայությունը, մսի մասնատման կոճղերի հիգիենիկ ոչ պատշաճ վիճակը, համապատասխան արտահագուստի բացակայությունը և այլն: Թերությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Շրջայցից հետո Լոռու մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային քննարկաման ընթացքում խոսվել է նաև փողոցային առևտրի անթույլատրելիության մասին: «Այդ խնդիրը մեր անմիջական ուշադրության տիրույթում է, հետևողական աշխատանք է տարվում փողոցներում սննդամթերքի վաճառքն արգելելու և բնակչությանն ամենատարբեր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար»,- վստահեցրել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Գեորգի Ավետիսյանը հնարավորություն է ունեցել նաև Լոռու մարզի համայնքների ղեկավարներին ներկայացնել թարմ մսի իրացմանը ներկայացվող պահանջները: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսել է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը:

Բանախոսը տեղեկացրել է, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակն այս պահին արդեն բավարար է պետպատվերի և հանրային սննդի օբեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար՝ ընդգծելով, որ 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

«Վստահեցնում եմ՝ վերահսկողությունը լինելու է հետևողական, շրջայցերը՝ պարբերական, արվելու է ամեն ինչ թերությունների ու խախտումների բացահայտման և վերացման համար: Կգործեն նաև իրավական ակտերով սահմանված վարչական պատասխանատվության բոլոր միջոցները»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը: