Մարտի 1-ին Արցախից ժամանած ուժայիններին ղեկավարել է գերենալ-մայոր Օգանովսկին. BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայությունն այսօր «Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հրապարակում է արել, որում նշվում է, թե Մարտի 1-ի գործի նախաքննական նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ունեցել:

Հրապարակման համաձայն՝ ցուցարարների ուղղությամբ կրակողներին ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), որը գործով որպես վկա է անցնում: Նախաքննական նյութերում նաև խոսվում է գործարար պատգամավորների՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի մասին, որոնք կարող էին ֆինանսավորել Երևան բերված արցախցի ուժայիններին:

Ըստ հոդվածագրի՝ քննիչները կարծում են, որ ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել արցախյան ուժայինները, որոնց ղեկավարել է Կարապետյանը, իսկ ջոկատը տեղակայված է եղել նախագահականի նկուղում:

Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, որը հայտնի է նաև որպես Օգանովսկի, ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում: Հարցաքննությունների ժամանակ քննիչները պնդել են, որ հենց նա է ղեկավարել 2008 թվականին Երևան տեղափոխված արցախյան ստորաբաժանումները: Այս փաստը նա հաստատել է 2018թ. օգոստոսի 15-ի հարցաքննության ժամանակ, որին նա կանչվել է վկայի կարգավիճակով: Հարցաքննությունը 4 ժամ է տևել: Ի դեպ՝ որպես վկա հարցաքննվելիս Օգանովսկին զբաղեցրել է Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, իսկ 2019-ի ապրիլին ազատվել է պաշտոնից:

Նախաքննության վարկածով՝ գեներալ Կարապետյանն իր ենթականերից 20 հոգանոց հատուկ խումբ է կազմավորել, որը տեղակայվել է Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում: Կարապետյանի հարցաքննությանը մասնակցած քննիչի պնդմամբ՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ այցելել են խմբի անդամներին, որոնք պատրաստակամություն են հայտնել, հրամանի դեպքում, «կրակել ժողովրդի վրա», և հենց այդ խումբն է, նախաքննության պնդմամբ, մարտի 1-ին կրակել ցուցարարների ուղղությամբ:

Հարցաքննության ժամանակ գեներալ Կարապետյանը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ «ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել»: Կարապետյանի հասցեին նման մեղադրանքներ հնչեցվել են նաև մի քանի այլ վկաների հարցաքննության ժամանակ, սակայն, ըստ հոդվածի, վերջինները չեն կարողացել հաստատել կամ հերքել Մարտի 1-ի ողբերգության մեջ գեներալի դերի մասին տեղեկությունը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին, նախաքննության ընթացքում ՀՔԾ աշխատակիցները քննչական գործողությունների ժամանակ պնդել են, որ գործարար պատգամավորներն են վճարել 2008 թվականի փետրվար-մարտին Երևան տեղափոխված արցախցի զինվորականներին, ինչպես նաև ապահովել սննդով:

Քննիչը պնդել է, որ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչներն այցելել են նախագահականում Կարապետյանի հրամանատարությամբ գտնվող զինվորականներին և նրանց գումար բաժանել: BBC-ի հարցմանն ի պատասխան՝ երկու գործարարներն էլ հերքել են այս տեղեկությունը:

Նշենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից չհաջողվեց պարզել, թե ինչպե՞ս են Մարտի 1-ի գործի նախաքննական նյութերը հայտնվել BBC-ի տրամադրության տակ: Մեզ պատասխանեցին, որ որևէ մեկնաբանություն չեն կարող տալ, քանի որ ՀՔԾ մամուլի խոսնակն այս պահին արձակուրդում է:

Հավելենք, որ Factor.am-ին տված հարցազրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանը նույնպես խոսել էր այն մասին, որ Արցախից ժամանած ուժայինները տեղակայված են եղել նախագահականում և նրանց գումար է բաժանվել: Փաստաբանը մեզ հետ զրույցում նույնպես մատնանշեց պատգամավորներ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի անունները՝ հավելելով, որ գումար բաժանելուն մասնակից են եղել այլ գործարարներ ևս: