Արթուր Վանեցյանը պարգևատրվել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո նշան շքանշանով
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Համահայկական 7-֊րդ ամառային խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ունենալու համար պարգևատրվել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո նշան շքանշանով:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերը տևելու է մինչև օգոստոսի 17-ը։