ԱՄՆ 89 կոնգրեսական միացել են Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորման համար պայքարին․ Արմենպրես

Լուրեր

05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միացել են Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը, կոնգրեսականները ստորագրել են դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:

Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

«ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող՝ Արցախում ականազերծման ծրագիրը, որն իրականացվում է հարգանք վայելող HALO Trust կազմակերպության կողմից, ծառայում է որպես խոշոր ամերիկյան ներդրում ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,- նշել էր կոնգրեսական Շերմանը:

Իսկ Թիջեյ Կոքսն ընդգծել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է կյանքի կոչի իր հանձնառությունը՝ հավելյալ ֆինանսավորում տրամադրելով HALO Trust-ին՝ ավարտելու կենսական նշանակություն ունեցող նախագիծը, ինչպես խոստացել էր Մարկ Գրինը: «Ես շարունակելու եմ աշխատանքն իմ երկկուսակցական գործընկերների հետ Կոնգրեսում, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբում և HALO Trust-ում՝ ապահովելու դաշնային ֆինանսավորումը, որը թույլ կտա ունենալ ականներից զերծ Արցախ»,- ասել է Կոքսը: