Վանեցյանի միջնորդությամբ Սամվել Բաբայանը և Արայիկ Հարությունյանը հանդիպել են․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 17:35
Օվերչուկը հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում
22.05.2026 | 17:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
22.05.2026 | 17:17
ՖԻՖԱ-ն կարևոր փոփոխություն է քննարկում ֆուտբոլում
22.05.2026 | 17:06
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» կա, սակայն Հորմուզի նեղուցում վճարների սահմանումն «անընդունելի» է
22.05.2026 | 16:54
Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով
22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 6-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև իր և Սամվել Բաբայանի հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումներին։

-Պարո՛ն Հարությունյան, վերջերս մամուլից տեղեկացանք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի միջնորդությամբ Ձեր և Սամվել Բաբայանի միջև եռակողմ հանդիպում է տեղի ունեցել: Եթե այդ տեղեկությունը համապատասխանում  է իրականությանը, խնդրում ենք հանրությանն ասեք՝ ի՞նչ եք պայմանավորվել այդ հանդիպման ժամանակ:

– Որևէ պայմանավորվածություն տեղի չի ունեցել: Եթե պատահական հիմա դուրս գանք, այստեղ երկու հոգի միասին զրուցենք, դա չի նշանակում, որ պայմանավորվածություն կա։

– Զրուցե՞լ եք ուղղակի։

– Եկեք ես իմ բոլոր հանդիպումների մասին, թե ում հետ երբ եմ հանդիպել, չներկայացնեմ։ Կոնկրետ որևէ պայմանավորվածություն, համաձայնություն չի եղել և չի քննարկվել ընդհանուր առմամբ։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն նստել, դրա կարիքը չկա, որ ՀՀ ԱԱԾ պետը գա, և մենք երկուսով նստենք։ Ես էլ հնարավորություն ունեմ Սամվել Բաբայանի հետ… Սամվել Բաբայանը՝ Վիտալի Բալասանյանի հետ։ Եթե անհրաժեշտություն լինի, կարող ենք կա՛մ այս նույն հյուրանոցում, կա՛մ այլ սրճարանում, կա՛մ գրասենյակում հանդիպել և զրուցել։ Ես հաճախակի հանդիպում եմ Աշոտ Ղուլյանի, Վիտալի Բալասանյանի հետ։

– Իսկ Սամվել Բաբայանի հե՞տ։

– Վերջերս մեկ-երկու անգամ, պատահական հանդիպել ենք, զրուցել ենք: Եթե փողոցում տեսնում ենք, բարևում  ենք, եթե սրճարանում տեսնում ենք, զրուցում ենք։

– Ձեր մեջ լարվածություն չկա՞։

– Ես ոչ մեկի հետ լարվածություն չունեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան