Շատ բան եմ ժառանգել հորիցս, բայց կարծում եմ, որ նա ավելի արագ էր. Հենրիխ Մխիթարյան

Լուրեր

12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
Բոլորը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ֆուտբոլային որակների և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին. գրում է sport.news.am-ը:

«Շատ բան եմ ժառանգել հորիցս, բայց կարծում եմ, որ նա ավելի արագ էր: Նա ուներ հզոր հարված և ավելի լավ գոլային «հոտառություն»: Կարծում եմ՝ ես տարբերվում նրանից, և մեզ համեմատելն անիմաստ է:

Կարևոր չէ, թե ինչ որակներ ես ժառանգել բնությունից: Կարևոր է, որ քրտնաջան աշխատես դրանց ուղղությամբ: Այդ դեպքում տաղանդը կլինի աջակցություն, իսկ եթե չաշխատեց, ոչինչ չի ստացվի:

Պրեմյեր լիգայում ես բարելավել եմ արագությունս, դարձել այլ խաղացող դաշտում: Փորձում եմ լինել գազան, հրեշ: Պայքարում եմ ցանկացած գնդակի համար և կռվում ամբողջ ուժով: Սակայն դաշտի սահմաններից դուրս ես հանգիստ եմ՝ առանց ագրեսիվության»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ Համլետ Մխիթարյանը ֆուտբոլային կարիերայի տարիներին խաղացել է Երևանի «Արարատում», «Կոտայքում» ու ֆրանսիական «Վալանսում»: Ծանր հիվանդության պատճառով նա մահացել է 33 տարեկանում: