Հուրգադա-Երևան չեղարկված թռիչքի պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Կառավարության օգոստոսի 1-ի նիստի մեկնարկին նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նախորդ շաբաթ Հուրգադա-Երևան թռիչքի հետ կապված խնդիրներին։

Ըստ փոխվարչապետի՝ բոլոր գերատեսչությունների հետ փոխկապակցված համագործակցության  արդյունքում կարողացել են կազմակերպել Հուրգադայից Երևան երկու թռիչք։

Ավինյանը նշեց, որ թռիչքներն իրականացվել են «Տարոն Ավիա» ավիաընկերության օդանավերի միջոցով։

Փոխվարչապետը նաև նշեց, որ թեև պետությունը հրատապ քայլեր է ձեռնարկել մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու համար, սակայն միևնույն ժամանակ պետք է նույնքան հրատապ քայլեր իրականացնի ստեղծված իրավիճակի պատասխանատուներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խնդրի վերաբերյալ նկատեց, որ զբոսաշրջային օպերատորի գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշակի բացեր կան օրենսդրական դաշտում։

Ըստ նախարարի՝ այս բացը թույլ է տալիս զբոսաշրջային գործունեություն իրականացնողներին խուսափել քաղաքացիա-իրավական պարտականությունների կատարումից,  ուստի նման խնդիրները բացառելու համար դիտարկում են ապահովագրության ներդրման համակարգը։

Հիշեցնենք, որ Հուրգադայից մեր քաղաքացիներին Երևան տեղափոխելու ծախսերը հոգացել է Կառավարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան