Կառավարությունն առաջարկում է հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար

Լուրեր

04.02.2026 | 20:48
Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետի ազգականը
04.02.2026 | 20:34
Սկանդալ քաղաքապետարանում․ ինչու է վարչության պետին մեղադրանք առաջադրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 20:23
Խտրականություն, ճնշումներ․ HRW-ի 2026-ի զեկույցը Հայաստանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 20:13
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
04.02.2026 | 20:00
Փաշինյանը թող ասի՝ Թրամփի ուղուն տալով բացառիկ իրավունքներ, ՀՀ-ն իրավունք ունի՞ Իրանի հետ երկաթուղի կառուցել. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 19:50
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների առաջին օրը
04.02.2026 | 19:42
Թուրքիա-Հայաստան սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի մարտին. Կարո Փայլան
04.02.2026 | 19:30
Հղիանում են «ստերջացված» շները․ ովքեր ու որքան փողով են պայքարում բազմացման դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 19:20
Քննարկվել են Հայաստան–Հնդկաստան ռազմարդյունաբերական համատեղ ծրագրեր
04.02.2026 | 19:10
Քննարկում ենք Սոլովյովին Պատվո շքանշանից զրկելու հարցը․ Թագուհի Ղազարյան
04.02.2026 | 19:00
ԱՄՆ-ին պետք է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինի, «Թրամփի ուղին» բացվի, որ Ասիայի հանքանյութերը տեղափոխի Արևմուտք․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 18:48
Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինի
04.02.2026 | 18:36
Սպանությունների շարունակությունը ո՛չ թեթևացում է, ո՛չ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 18:25
Լեհաստանը կհետաքննի Էփշտեյնի կապերը ռուսական հատուկ ծառայությունների հետ
04.02.2026 | 18:16
Սաուդյան Արաբիայում «որոնում» են Կրիշտիանու Ռոնալդուին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփոթեքային արձակուրդ» հասկացությունը և դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքից, նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն:

«Միաժամանակ, սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում ներառելու: Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»:

Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարաձգվում է արձակուրդի տևողության չափով:

Նախագծի ընդունման դեպքում «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու ժամանակ վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաև դա որևէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում (վարկային պատմություն): Իսկ վարկատուների շահերը կշարունակեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ»,-նշված է նախագծում:

ՀՀ կառավարությունը մշտապես շարունակական քայլեր է իրականացնում հիփոթեքային վարկավորման համակարգի, բնակարանաշինության զարգացման և բնակարանային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ:

«Ներկայում գործում է բնակարանային խնդիրների հաղթահարմանը միտված պետական նպատակային աջակցության ընգրկուն համակարգ՝ ուղղված հասարակության տարբեր շերտերի կարիքների բավարարմանը: Պետության կողմից ձեռնարկված միջոցառումների և ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող բազմազան գործիքների շնորհիվ հիփոթեքային շուկան զգալիորեն ակտիվացել է: Նման պայմաններում ավելի ու ավելի արդիական է դառնում վարկառուների շահերի պաշտպանության և երաշխիքային գործուն համակարգի ձևավորումը: ՀՀ-ում գործող վարկատու կազմակերպությունների կողմից այժմ էլ առաջարկվում են վարկային պարտավորությունների վերակառուցման տարբեր գործիքներ, սակայն դրանք ուղեկցվում են այդ գործընթացի հետ կապված լրացուցիչ վճարներով: Մինչդեռ Նախագծով օրենսդրորեն ամրագրվում են հիփոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը և դրա իրացման պայմանները՝ զգալիորեն մեղմելով հիփոթեքային վարկավորման պայմանները»,- ասված է նախագծում:

Կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիփոթեքային արձակուրդ՝ մինչև 12 ամիս տևողությամբ: Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր՝ նախատեսված ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար: Ծրագրերի շահառու դառնալու հստակ պայմանները որոշվում են հաճախորդի և բանկի կողմից համատեղ: Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն և այլն) հայտնված վարկառուներին հիփոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից: Հիմնական գումարի մարումները կարող են հետաձգվել մինչև 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները՝ մինչև 12 ամիս ժամկետով: Ֆրանսիայում աշխատանքը կորցրած և այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում՝ հիփոթեքային վարկի դեպքում: Այդ արտոնյալ ժամանակահատվածը կարող է լինել առավելագույնը 24 ամիս:

2019 թվականից հիփոթեքային արձակուրդի տրամադրման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ընդունվել նաև ՌԴ-ում: Արդյունքում օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում վարկառուները հնարավորություն ունեն ստանալու մինչև 6 ամիս ժամկետով արտոնյալ ժամանակահատված:

«Նախագիծը մշակվել է միջազգային լավագույն փորձին համահունչ, և դրա ընդունումը թույլ կտա զգալիորեն թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված վարկառուների ֆինանսական բեռը, որոնց կյանքի պայմանները փոխվել են հիփոթեքային վարկ ստանալուց հետո: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են նաև վարկառուների գույքային իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը, հաշվի առնելով, որ կրեդիտավորման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուն կարող է զրկվել իր միակ բնակարանից»,- նշված է նախագծում:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված անձանց վարկային բեռը: Արդյունքում կմեղմվի վարկատու կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականությունը, ինչը կարող է խթանել հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը: