Հալեպում 17-ամյա հայ երիտասարդ է սպանվել
Հալեպում հայ երիտասարդ է սպանվել։ Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
17-ամյա երիտասարդը Շանթ Քեոշկերյանն է՝ ծնունդով Հալեպից։ Նա սպանվել է հրազենային վիրավորումից։
«Արևելք»-ի փոխանցմամբ՝ դեպքը Մարտին փողոցում է տեղի ունեցել։ Իրավապահներին հաջողվել է հանցագործին բերման ենթարկել։
Նելլի Մելքոնյան