Անչափահասների հետ աշխատող ոստիկանները շարունակում են համագործակցել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ

Լուրեր

07.06.2026 | 13:56
Օտարերկրյա համարներից կեղծ ահազանգեր են տարածվել ընտրատեղամասերում ռումբերի մասին
07.06.2026 | 13:51
Ինչո՞ւ փոփոխություն չի եղել, որ Սփյուռքի ՀՀ քաղաքացիները մասնակցեն քվեարկությանը․ Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:47
Ընտրողը քվեարկության է եկել ՀՀ քարտեզ-կրծքանշանով. վեճ՝ ընտրատեղամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:37
Ժամը 11:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ամենաբարձրն է վերջին 10 տարում
07.06.2026 | 13:34
Ուրախ կլինեի, որ երկիրը չտանենք նոր ցնցումների․Կարապետյանը՝ հետընտրական հնարավոր զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:28
Լևոն Զուրաբյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:26
Էդմոն Մարուքյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:21
«Հանրապետություն»-ը դեռևս չի որոշել՝ դիմել վարչական դատարան, թե՞ ոչ․ արդյո՞ք սպասում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը
07.06.2026 | 13:11
Ահազանգ՝ քվեաթերթիկը ծրարի միջից տեսանելի է. ԿԸՀ-ն հերքում է
07.06.2026 | 13:09
Հանգուցալուծում կլինի. Արմեն Գրիգորյանը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:06
Առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք կունենա վարչապետի թեկնածու առաջադրել․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:59
Կիբերհարձակումները կարող են սկսվել ընտրության հաջորդ օրը՝ որպես պատժամիջոց․ Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:58
Royal Flora Holland-ն իր շուկան բացում է Հայաստանից ծաղիկ արտադրողների համար. Նիդերլանդների ԱԳ նախարար
07.06.2026 | 12:49
Թուրքական ազգանունով անձը գրանցված է Երևանի Էրեբունի շրջանի ընտրատեղամասերից մեկում
07.06.2026 | 12:35
ՌԴ հայկական գործարար խորհրդի փոխնախագահը ձերբակալվել է ընտրողներին ՀՀ անվճար տեղափոխելու խոստման գործով
Բոլորը

«Ընտանիք և համայնք» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում, հուլիսի 25-ին, Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնում ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության, Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները հանդիպեցին շահագռգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Հանդիպման նպատական էր իրավախախտումներ կատարած, հաշվառման մեջ գտնվող և ռիսկի խմբում հայտնված անչափահասների հետ տարվող կանխարգելիչ ու վերականգնողական աշխատանքները դարձնել առավել արդյունավետ՝ գործընթացին ապահովելով նաև հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը։

Հանդիպում-քննարկամանը բացման խոսքով հանդես եկավ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Քննարկվեցին 2019 թվականի ընթացքում ոստիկանության Արմավիրի և Մեծամորի բաժինների սպասարկման տարածքում իրավախախտումներ կատարած և հաշվառված անչափահասների վարքագիծը, կատարած արարքի էությունն ու այդ շրջանակում կատարվող ու կատարվելիք կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման հարցերը։

Որոշում կայացվեց շարունակել համագործակցությունը, ընդհանուր աշխատանքին ընդգրկել այլ շահագրգիռ կառույցներ և հաջորդ անգամ հանդիպել առավել ընդլայնված կազմով։
Ոստիկանները նաև շրջեցին համայնքային զարգացման կենտրոնի տարածքում, դիտեցին «Ընտանիք և համայնք» բարեգործական կազմակերպության շահառու անչափահասների պատրաստած տիկնիկային ներկայացումը և երեխաների հետ մասնակցեցին կավագործության դասընթացին։