Կառավարության ցանկությունն է ունենալ ՀՀ զարգացման մարդակենտրոն ռազմավարություն. Մհեր Գրիգորյան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

 ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը:

«Հանդիպման օրակարգում ներառված էր երկու հարց՝ ՀՀ զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները և ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների ներգրավվումը:

Քննարկմանն անցնելուց առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր պետությունների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպմանը ներկա գտվնելու և այս ձևաչափով երկխոսությունը շարունակելու պատրաստակամության համար:

Օրակարգի առաջին հարցը զեկուցել է ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը: Նա ներկայացրել է մինչև 2050թ. Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախնական տարբերակը: Զեկույցը ներառում էր այն հիմնական սկզբունքներն ու նպատակները, որոնց վրա կառուցվելու է Հայաստանի զարգացման ռազմավարությունը: Վարչապետի խորհրդականն առանձնացրել է ռազմավարության երեք հիմնական բաղադրիչները՝ գաղափարը, տեսլականը և գործողությունը: Նա ընդգծել է սոցիալ-տնտեսական թիրախային ցուցանիշները, ինչպես նաև նշել է տնտեսության զարգացման երեք փուլերն իրենց հենքային տարբերություններով: Լևոն Մազմանյանը թվարկել է ռազմավարական գերնպատակները և անդրադարձել որոշ նպատակների վերջնարդյունքներին:

Զեկույցից հետո միջազգային գործընկերներն իրենց հուզող հարցերն են ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանին: Քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ռազմավարության մշակման վերջնաժամկետի, դոնորների հետ համագործակցության համակարգման և ռազմավարության մեջ նշված որոշ մանրամասների շուրջ: Հարցերին պատասխանելիս փոխվարչապետն ընդգծել է, որ կառավարության ցանկությունն է ունենալ մարդակենտրոն ռազմավարություն, ինչի վրա էլ հիմնվում է ռազմավարության մշակման ամբողջ գործընթացը:

Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը, որի զեկույցից հետո քննարկվել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցը: Փոխվարչապետը շեշտել է, որ ոլորտային ռազմավարությունները չպիտի լինեն առանձնացված, այլ պետք է լինեն փոխկապակցված և փոխլրացնեն միմյանց»,- ասված է հաղորդագրությունում: